News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը


Հայաստանի իշխանությունները պարտավորություններ ունեն Արցախի բնակչության նկատմամբ։ Լաչինի միջանցքի արգելափակումն այն աղետալի իրավիճակի դրսեւորումներից մեկն է, որում հայտնվել է հայ ժողովուրդը։ Այս մասին փետրվարի 3-ին Ազգային ժողովում խորհրդարանական ընդդիմության նախաձեռնությամբ հրավիրված խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարեց Հայ Առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը։

Նրա խոսքով՝ այդ միջանցքը միշտ ծառայել է եւ շարունակում է ծառայել որպես հաղթաթուղթ Բաքվի ձեռքում։

«Փակելով ճանապարհը՝ Ադրբեջանը, ըստ էության, փորձում է հասնել հայերի վտարմանը Արցախից։ Հետեւաբար, Արցախի հայապահպանությունը պետք է դառնա պաշտոնական Երեւանի ռազմավարական առաջնահերթությունը»,-նշեց հոգեւորականը։

Այս համատեքստում արքեպիսկոպոսը նշեց, որ իր համար անհարմար է համեմատել ադրբեջանա-թուրքական տանդեմի համակարգված գործողությունները հայկական կողմի «անտրամաբանական եւ ապաշնորհ պատասխանի» հետ։

«Ծայրահեղությունից ծայրահեղություն։ Մաքսիմալիզմից՝ մինիմալիզմ։ Սկսեցին «պայքար մինչեւ վերջ»-ով եւ հասան «120 հազարը տանք հանուն  3 միլիոնի փրկության» կարգախոսի։ Բայց այդ 120 հազարը նույնպես հայեր են, եւ Հայաստանը նրանց նկատմամբ որոշակի պարտավորություններ ունի»,-կարծում է նա։ 

Արքեպիսկոպոսն ընդգծեց, որ ինքը միշտ քննադատել է երկրի ղեկավարությանը։ Այնուամենայնիվ, իրավիճակն այնքան բարդ է, որ գործող իշխանության հեռանալուց հետո խնդիրները միայն ավելի շատ կլինեն։

«Ուստի պետք է գտնել ներկայիս ճգնաժամը հաղթահարելու ուղիները։ Մեզ պետք են «մահապարտներ» կառավարությունում, որոնք երկրորդ պլան կմղեն իրենց անձնական շահերն ու առաջին տեղում կդնեն պետության ու բանակի հզորացման հարցը։ Եթե դա տեղի ունենա, միջանցքը կբացվի»,-վստահ է Աջապահյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եթե կա մեկը, որ չի օժանդակում Հայաստանի անվտանգությանը, դա Ռուսաստանն է. Օլիվիե Դըկոտինյի
Այն, ինչ ես տեսնում եմ վերջին տարիներին, այն է, որ երբ Հայաստանը օգնության…
Հայաստանը 2023թ-ին փորձում էր ուշադրության կենտրոնում պահել Լեռնային Ղարաբաղի շրջափակման հարցը. ԱԳՆ
Արտգործնախարարը հավելեց, որ ՄԱԿ-ի մակարդակով հաղորդագրություններ ու նամակներ են հրապարակվել...
Բուենոս Այրեսի խորհրդարանն ընդունեց Ադրբեջանի կողմից ԼՂ-ի դեմ իրականացրած գործողությունները դատապարտող հայտարարություն
Հանրապետության կողմից հրադադարի համաձայնությունը խախտող…
Ադրբեջանը օկուպացրել է Հայաստանի 200 քառակուսի կմ տարածք. Ռուբինյանը ելույթ է ունեցել Բիշքեկում
Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ լայնածավալ ռազմական գործողությունների, ինչպես նաև Ադրբեջանի կողմից վերջին երեք տարիների...
Ադրբեջանը պետք է ապահովի ԼՂ հայերի՝ իրենց տներում արժանապատիվ ապրելու իրավունքը․ ԵԽ նախարարների կոմիտեի հայտարարությունը
Ադրբեջանը պետք է ապահովի Ղարաբաղի հայերի մարդու իրավունքները, հիմնարար ազատությունները և անվտանգությունը՝ ներառյալ…
ՄԱԿ. Էթնիկ հայերի զանգվածային տեղահանումը կապված է Ադրբեջանի ռազմական գործողության և 9-ամսյա շրջափակման հետ
Նրանց զեկույցում իրավացիորեն նշվում է այն տառապանքը, որը պետք է պատճառեր այս փորձը...
Ամենաշատ