News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում այսօր տեղի է ունեցել LEAD4Shirak ծրագրի տեղական ակտիվ խմբերի ՏԻՄ ներկայացուցիչների հետ հանդիպումը, որին մասնակցել են ՀՀ Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը, ծրագրի պատասխանատուներ, մասնակիցներ, հյուրեր։

Մարզպետարանից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման նպատակը ՏԻՄ կարիքների վերհանումն ու դրանց լուծումների դիտարկումն է եղել՝ ԼԻԴԵՐ մեթոդաբանության և տեղական ակտիվ խմբերի հետ համագործակցության կոնտեքստում։

Ողջունելով ներկաներին՝ Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը նշել է, որ կարևորում է այսօրինակ նախաձեռնությունները․ «Ձերդ գերազանցություն տիկին դեսպան, LEADER ծրագրի սիրելի ներկայացուցիչներ, հյուրեր, ինձ համար որպես Շիրակի մարզպետ, շատ գնահատելի ու կարևոր ծրագիր է Եվրամիության նախաձեռնությամբ իրականացվող LEADER ծրագիրը, որը միտված է համայնքային զարգացմանն ու նպատակ ունի նպաստելու գյուղական շրջանների ակտիվացմանը՝ համայնքների կարողությունների հզորացման և մարդկանց համախմբման միջոցով։ Այս ամենը խոսում է այն մասին, որ ծրագրի իրականացումը աղքատության կրճատմանն ու սոցիալական հոգսերի թեթևացման է տանելու։ Ողջունում եմ բոլորիդ և հաջողություն եմ մաղթում «LEAD4Shirak»-ին»։

2022 թվականին «Տեղական դերակատարների զորեղացում հանուն զարգացման» (LEAD) ծրագրի շրջանակներում ձևավորվել է 3-րդ տեղական ակտիվ խումբը։ Երկու տեղական ակտիվ խմբերն ակտիվորեն աշխատել են իրենց տարածքային ռազմավարության մշակման գործում՝ ներգրավելով համայնքների ավելի քան 200 բնակիչների։

Նշենք, որ Շիրակի մարզում կազմակերպվել է Հայաստանում առաջին ԼԻԴԵՐ միջազգային կոնֆերանսը, որի նպատակն էր երկխոսության հարթակ ստեղծել տարբեր դերակատարների համար։

«LEAD4Shirak» ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության ու Ավստրիական զարգացման գործակալության կողմից և իրականացվում է Հայաստանի հյուսիսային երեք մարզերում՝ Շիրակում, Լոռիում և Տավուշում։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը (ֆոտո)
ftNFT ֆիջիթալ սփեյսում կազմակերպվող հանդիպումները շարունակական են՝ ոլորտի արդի խնդիրներին անդրադառնալու և լուծումներ գտնելու միտումով...
Կանադացի գիտնականները սովորել են ռետինե և պլաստիկ թափոններից նավթամթերք արտադրել
Միատարր բաղադրություն ստանալու համար թիմը սառեցրել է անվադողերի մնացորդները...
Քննարկվել են Հայաստանի և Սաուդյան Արաբիայի միջև ՏՏ ոլորտում համագործակցության հնարավորությունները
Հաշվի առնելով թվային կառավարման, արհեստական բանականության ներդրման…
Ղրղզստանում իշխանությունների որոշմամբ մասնակի արգելափակվել է TikTok-ը
Մի քանի օր առաջ հանրապետության ազգային անվտանգության պետական ​​կոմիտեն նամակ էր ուղարկել․․․
Live Science. Ստեղծվել է անօդաչու թռչող սարք, որը կարող է հիշել մարդուն և հետապնդել նրան
Դրոնը կարող է 10 մետր հեռավորությունից տարբերել ցանկալի դեմքը։ Ինչու՞ է պետք կարողությունների նման...
Եգիպտոսում ծրագրավորման ոլորտի հեղինակավոր մրցույթի եզրափակիչ փուլ է անցել նաև ԵՊՀ երեք ուսանողից բաղկացած թիմը
Եզրափակչում թիմին ուղեկցում է Հայաստանից ժամանած պաշտոնական...
Ամենաշատ