News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ն մտադիր է խորացնել համագործակցությունը Ադրբեջանի հետ։ Բաքվում Հարավային գազային միջանցքի խորհրդատվական խորհրդում այս մասին ասել է էներգետիկ դիվանագիտության հարցերով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի խորհրդական Լաուրա Լոհմանը, հաղորդում է «ԱԶԵՐՏԱՋԸ»։

Նա նշել է, որ նախագահ Ջոզեֆ Բայդենը աջակցում է Կասպից ծովից Եվրոպա գազի արտահանմանը։ ԱՄՆ-ն աջակցել եւ կշարունակի աջակցել Հարավային գազային միջանցքի նախագծին` եվրոպացի գործընկերների էներգետիկ անվտանգությունը ապահովելու համար: «Հարավային գազային միջանցքը շատ կարեւոր նախագիծ է Եվրոպայի համար, եւ Ադրբեջանը առաջատար դեր ունի մայրցամաքի էներգետիկ անվտանգության ապահովման գործում։ Սակայն  Հարավային գազային միջանցքը կարեւոր դեր է խաղում Եվրոպայի ոչ միայն էներգետիկ, այլեւ քաղաքական անվտանգության ամրապնդման գործում։ Այս նախագիծը  հնարավորություններ է ստեղծում բազմաթիվ երկրների համագործակցության համար։ ԱՄՆ-ն կշարունակի աջակցել Կասպից ծովում արդյունահանվող բնական գազի Եվրոպա փոխադրմանը եւ օգնել Ադրբեջանին»,- ընդգծել է Լաուրա Լոհմանը։ Լաուրա Լոհմանը նշել է նաեւ, որ ԱՄՆ-ն, հաշվի առնելով աշխարհում առկա բնապահպանական խնդիրները, կարող է ներդրումներ կատարել Ադրբեջանում «կանաչ» էներգիայի արտադրության եւ արտահանման մեջ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանում, Վանաձորում, Գյումրիում, Սպիտակում, Իջևանում, Օձունում և Արզականում
Նոր կառուցված գազասպառման համակարգը գործող ցանցին ներմիացման աշխատանքներ իրականացնելու նպատակով ապրիլի 26-ին ժամը 10:00-ից մինչև...
Brent նավթը թանկացել է մինչև 87,5 դոլար մեկ բարելի դիմաց
WTI տեսակի նավթի հունիսյան ֆյուչերսները․․․
ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսն այցելել է Հայկական ԱԷԿ
Խոսվել է նաև ՀԱԷԿ-ի հետագա պլանների և ծրագրերի մասին՝ բարձր գնահատելով մինչ օրս ԵՄ կողմից ՀԱԷԿ-ին տրամադրված աջակցությունը, և կարևորվեց այդ...
Գնել Սանոսյանը Լիտվայի էներգետիկայի նախարարի հետ քննարկել է էներգետիկ ոլորտում հնարավոր համագործակցության հարցեր
Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում մասնագիտական...
Շվեդիան հայտարարել է ռուսական ՀԲԳ-ի մատակարարումների էմբարգոյի և նավթի լցանավերի դեմ պատժամիջոցների մասին
Մենք անպայման կներառենք հեղուկ բնական գազի ներմուծման արգելքը․․․
Brent-ը էժանացել է մինչև 86,5 դոլար մեկ բարելի դիմաց
WTI տեսակի նավթի մայիսյան ֆյուչերսները Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) էլեկտրոնային աճուրդի ժամանակ․․․
Ամենաշատ