News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 30
USD
388.21
EUR
421.48
RUB
5.04
Տեսնել լրահոսը

Ուկրաինան առաջիկա մի քանի տարիներին դժվար թե կարողանա անդամակցել Եվրամիությանը, ասել է Բունդեսթագի (Գերմանիայի խորհրդարանի) եվրոպական հարցերով հանձնաժողովի ղեկավար Անտոն Հոֆրեյթերը, գրում է Tagesschau-ն։ Նրա խոսքով, 5-ից 6 տարվա ընթացքում միությանը Կիեւի անդամակցությունն ավելի իրատեսական է թվում:

«Դժվար է պատկերացնել ԵՄ-ում մի երկրի ընդունում, որը դեռեւս կոնֆլիկտային վիճակում է։ Բայց արդեն հնարավոր է բանակցել»,- ասել է Հոֆրեյթերը:

Ինչպես նշել է գերմանացի պատգամավորը, ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցությունը ավելի վաղ, քան 5-ից 6 տարին է, անիրատեսական է թվում, սակայն նրա ինտեգրման գործընթացը չի կարող երկարաձգվել ավելի քան 10 տարով։ Նա նաեւ հավելել է, որ Եվրամիություն տանող ճանապարհին Կիեւի հիմնական խնդիրներն են կոռուպցիան, օրենքի գերակայությունը եւ լրատվամիջոցների ազատությունը։

«Չի կարելի ասել, որ Ուկրաինայում ամեն ինչ լավ է»,- ընդգծել է Հոֆրեյթերը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իտալիան մտադիր չէ իր զորքերն ուղարկել Ուկրաինա
Սա միջոց չէ, որն օգտագործվում է հարձակվելու համար, այն ծառայում է ռուսական հարձակումներից պաշտպանվելուն․․․
Համաշխարհային տնտեսությունը դանդաղում է Ուկրաինայի հակամարտության պատճառով․ Sabah
Ըստ հրապարակման՝ 2008 թվականի համաշխարհային ճգնաժամից հետո տարբեր երկրների պետական․․․
Իրանի ԱԳ նախարարը հայտարարել է, որ Արեւմուտքի կողմից Ուկրաինային զենք մատակարարելը բարդացնում է իրավիճակը 
Այն, որ Արեւմուտքն Ուկրաինային զինում է տարբեր սպառազինություններով, մենք կարծում ենք, որ դա բարդացնում է ․․․
ՆԱՏՕ-ն փաստացի պատերազմում է Կիեւի ռեժիմի կողմից․ ԱԳ նախարար Լավրով
Արդեն վաղուց են ներքաշվել հակամարտության մեջ եւ ներքաշվում են դրա մեջ ավելի ու ավելի խորը․․․
ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը ժամանել է Զապորոժիեի ԱԷԿ
Ինչպես հայտնել է «Ռոսէներգոատոմ» կոնցեռնի գլխավոր տնօրենի խորհրդական Ռենատ Կարչաան, Սլովակիայից, Ֆրանսիայից․․․
ԱՄՆ-ն պատրաստվում է տիեզերքում ՌԴ-ի եւ ՉԺՀ-ի հետ հակամարտությանը․ WSJ
WSJ-ի տվյալներով՝ ընթացիկ ամսում Սպիտակ տունն առաջարկել է USSF-ի տարեկան բյուջեն հասցնել 30 մլրդ դոլարի․․․
Ամենաշատ