News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը մտահոգիչ է համարում Ռուսաստանի արտգործնախարար Սերգել Լավրովի հայտարարությունը, թե Հայաստանն օկուպացրել էր յոթ շրջանները, Ադրբեջանն էլ վերադարձրեց իրեն պատկանող հողերը։ Այդ հայտարարությունը, ըստ Ռուստամյանի՝ չէր արտահայտում Հայաստանի շահերը։

«Ընդ որում՝ ոչ միայն չեն արտահայտում Հայաստանի շահերը, այլեւ որոշակի աղավաղումներ կան պատմական առումով։ Բայց պետք է հասկանալ, թե ինչու տեղի ունեցան Սերգեյ Լավրովի հայտարարությունները։ Երբեք պետք չէ ակնկալել մի դիվանագետից՝ լինել ավելի հայ, քան ինքներս ենք։ Գլբոբալ առումով ես սա համարում եմ երկարատեւ մի պրոցեսի հետեւանք, որը Հայաստանում իրականացվում է լատենտ բնույթով, իսկ հիմա մենք տեսնում ենք հետեւանքները։ Նոր ստեղծված իրավիճակում չձեւավորելով անվտանգային համապատասխան համակարգ, քանդում ենք այն՝ ինչ ունենք։ Եվ Լավրովի խոսքերը կարելի է մեկնաբանել այսպես՝ եթե դուք չեք գնահատել Ռուսաստանի դերը, հիմա կգնահատեք նրա բացակայությունը։ Դա Ռուսաստանի մեսիջն է, այստեղ նեղվածության հարց չկա»,- ասաց Արմեն Ռուստամյանը։

Ընդդիմադիր պատգամավորի կարծիքով՝ Հայաստանի իշխանությունները անուղղակի կամ ուղղակի կերպով հայտարարում են, թե Ռուսաստանի ներկայությունը սպառնալիք է, դիվանագիտական սխալները կոծկելու կամ էլ ՀԱՊԿ-ի անարդյունավետությունը ցույց տալու համար, արգելում են ՀԱՊԿ-ին զորավարժություններ անել Հայաստանում, ինչն էլ ըստ Ռուստամյանի՝ անհետեւանք չի մնում։

Պատգամավորի խոսքով՝ ՀԱՊԿ-ը, որը պատրաստակամություն է հայտնում Հայաստանում առաքելություն իրականցնել, Հայաստանը մերժում էմ այդ առաջարկը։

 «Վատ չի, որ Եվրամիության դիտորդները գալիս են, խնդիր է առաջանում՝ նրանք գալի՞ս են փոխարինելու Ռուսաստանին, թե՞ լրացնելու, եթե լրացնելու են գալիս՝ շատ լավ է, բարով գան, մենք անվտանգության պակաս ունենք, բայց եթե գալիս են փոխարինելու, դա խնդիր է։ Պետք է հասկանալ՝ ինչը ինչով ենք փոխարինում, փոխարինելու խնդիր մենք չպետք է դնենք, պետք է լրացնելու խնդիր դնել, որը չի կատարվում։ Լավրովը դիվանագիտական էթիկետը շրջանցելով՝ հստակ ուղերձներ է հղում, որ մենք սթափվենք։ Սերգեյ Լավրովը սրում է հարցը, որ մենք հասկանանք, թե ինչ լուրջ խնդրի առաջ ենք կանգնած»,- ասաց Արմեն Ռուստամյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից. Եղիշե Կիրակոսյան
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից…
Ամենաշատ