News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 02
USD
388.48
EUR
422.28
RUB
5.02
Տեսնել լրահոսը


Ազատ գյուղում զինվորների կացարանի ողբերգական հրդեհի գործով մեղադրյալ կապիտան Եղիշե Հակոբյանի՝ ցուցմունք տալուց հրաժարվելը պայմանավորված է նրա առողջական վիճակով. Դեմքի ամբողջ շրջանն այրված է, ձեռքերն այրված են, վիրակապերի մեջ են: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Ազատ գյուղում զինվորների կացարանի ողբերգական հրդեհի գործով մեղադրյալ կապիտան Եղիշե Հակոբյանի փաստաբան Հովսեփ Սարգսյանը:

Միաժամանակ, ըստ փաստաբանի, Եղիշե Հակոբյանը ցանկանում է ցուցմունք տալ, շահագրգիռ է, որպեսզի այս դեպքի վերաբերյալ կատարվի համակողմանի օբյեկտիվ քննություն, բոլոր հանգամանքները բացահայտվեն՝ այն հաշվարկով, որ թե հանրությունը, թե տուժողների հարազատները իմանան, թե իրականում ինչ է տեղի ունեցել, այդ թվում դեպքին նախորդող ու հաջորդող ժամանակահատվածներում, որպեսզի նաեւ պարզվի զինծառայողների մահվան պատճառի եւ հնարավոր զինծառայողի գործողության կամ անգործության պատճառահետեւանքային կապը:

«Հաշվի առնելով թե գործի հնչեղությունը, թե հասարակության հետաքրքրվածությունը, հասարակության ալեկոծումը, տուժողների հոգեկան վիճակը, թե ես, թե Եղիշե Հակոբյանը շահագրգիռ ենք, որ այս դեպքը լիարժեք համակողմանի բացահայտվի եւ տրվեն համապատասխան իրավական գնահատականներ: Եթե դրա արդյունքում կպարզվի, որ Եղիշե Հակոբյանն ունի որոշակի մեղք, այսինքն կա պատճառահետեւնքային կապ զինծառայողների մահվան պատճառների եւ իր գործողության կամ անգործության միջեւ, ուրեմն նա պատրաստ է այդ պատասխանատվությունը կրել: Իսկ այժմ ներկայացված մեղադրանքը խիստ նախնական է: Իմ կարծիքով, դա իրավական տեսանկյունից փաստարկված չէ, դա ավելի շատ հանրությանը ժամանակավոր բավարարելու եղանակ է: նույն քրեական վարույթ իրականացնող մարմինը բավականին ընդգրկուն քննչական գործողություններ է նախաձեռնել, կատարվում է համակողմանի քննություն պարզելու դեպքի բոլոր հանգամանքները: Նաեւ դատախազական հսկողությունն է իր բարձրության վրա: Ես տեսնում եմ, թե ինչքան վարկածներ են առաջ քաշվել եւ դրանք ստուգելու առաքելություն է ստանձնել քննչական մարմինը: Կատարված գործողությունները վկյում են վարույթն իրականացնող մարմինը շահագրգիռ է համակողմանի, լրիվ բացահայտմամբ»,-ասաց նա՝ հավելելով, որ քննչական խմբում ներգրավված են 2 տասնյակից ավելի քննիչներ:

Փաստաբանի խոսքով, թե Եղիշե Հակոբյանը, թե ինքը ունեն նախնական դիրքորոշումներ, ձեւավորված կարծիք. «Նաեւ իր հայտնած տեղեկությունները էական նշանակություն ունեն գործի համար: բայց թե դրանք ինչքան որոշիչ կլինեն, կերեւա մնացած փաստական հանգամանքների համադրման արդյունքում»:

Հարցին, թե արդյոք  Եղիշե Հակոբյանն ընդունել է իրեն առաջադրված խիստ նախնական մեղադրանքը, փաստաբանը պատասխանեց. «Դիրքորոշում չի հայտնել: Դիրքորոշումը կձեւավորվի, երբ նա կտա ցուցմունք: Ասել է՝ առայժմ դիրքորոշում չունեմ»:

Փաստաբանն ընդգծեց, որ չի կարող ասել, թե քանի աշխատանքային վարկած է առաջ քաշել վարույթն իրականացնող մարմինը, բայց իրեն տրամադրված փաստաթղթերի տրամաբանությունից երեւում է, որ դրանք մի քանիսն են:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հունվարի 19-ին, ժամը 01:30-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է 15 ժամկետային զինծառայող, 7 զինծառայող տեղափոխվել է  Վարդենիսի հոսպիտալ, նրանից չորսը բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել, 3–ը՝ ծանր վնասվածքներով տեղափոխվել Երևան՝ Այրվածքաբանության ազգային կենտրոն:

Դեպքից անմիջապես հետո պաշտոններից ազատվել են 2-րդ բանակային կորպուսի հրամանատարը և ևս 7 բարձրաստիճան զինվորականներ։

Դեպքից ժամեր անց վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում ներկայացրեց պաշտոնական վարկածը, ըստ որի սպան բենզին է լցրել վառարանի վրա, ինչից հետո, երբ կրակն իրեն է անցել, «ինքնապաշտպանական բնազդով» բենզինի 5 լիտրանոց տարան նետել է կացարանի ուղղությամբ, ինչն էլ հրդեհի պատճառ է դարձել։

Ավելի ուշ դասակի հրամանատարը լրագրողներին հայտնել էր, որ կացարանում բենզին չի եղել, ըստ էության, հերքելով վարչապետին: Զինդատախազը ևս հայտարարել էր, որ դեռ պարզ չէ՝ բենզին է եղել, թե դիզվառելիք:

Նշենք, որ հրդեհի դեպքի առնչությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ ՔՕ 532-րդ հոդվածի 4-րդ մասով (զենքի, ռազմամթերքի, ռազմական տեխնիկայի կամ ռազմական այլ գույքի, շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող նյութերի, սարքերի կամ առարկաների հետ վարվելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու և ավելի անձի մահ)։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բացառում եմ, որ զինվորական կացարանում տեսանկարահանումներ եւ լուսանկարահանումներ արված չլինեն. փաստաբան
Լեյտենանտի կողմից այն հայտարարությանը, թե չի եղել բենզին տարածքում, այդ հարցի առնչությամբ ստացվել է սպառիչ պատասխան, որը մեծացնում է կասկածամտությունը...
Տղաները նախապես մահացած են եղել. զինվորական կացարանում հրդեհից մահացած զինծառայողի տատ
Մենք 15 զինծառայողների ծնողներով չենք հավատում պաշտոնական վարկածին...
«Մենք լիարժեք բավարարված չենք հանդիպումից». կացարանում հրդեհից մահացած զինվորի հայրը՝ զինդատախազի հետ հանդիպման մասին
Ամբողջը քննչական գործողության փուլում է, գաղտնիք է, չենք կարող բացահայտել...
Կացարանում հրդեհից մահացած 15 զինծառայողների ծնողները հանդիպում են զինդատախազի հետ
Հանդիպում են ՀՀ զինվորական դատախազ Գրիգոր Էլիզբարյանի հետ...
Կա՛մ վարչապետն է ստում, կա՛մ լեյտենանտն է ստախոսությամբ զբաղված․ Նորայր Նորիկյան
Այս հարցի վերաբերյալ հանրությանը պետք է տրվի սպառիչ տեղեկություն, ինչով է…
Թող բերեն Եղոյին տան ինձ, 30 րոպե հետո ես պատմեմ, թե իրականում ինչ է եղել այդ կացարանում. Զոհված զինծառայողի ծնող
Մենք ուզում ենք իմանալ՝ ո՞ւմ հրամանով են դիերը տեղափոխել, վարչապետի հրամանով...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ