News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 30
USD
388.21
EUR
421.48
RUB
5.04
Տեսնել լրահոսը

Ադրբեջանը, Վրաստանը, Հունգարիան եւ Ռումինիան աշխատանքային խումբ են ստեղծել՝ Ադրբեջանից Կենտրոնական Եվրոպա էլեկտրաէներգիա մատակարարելու նախագծի իրականացման համար։ Այս մասին ուրբաթ օրը Բաքվում չորս երկրների ներկայացուցիչների հանդիպումից հետո հայտարարել է Հունգարիայի արտաքին գործերի եւ արտաքին տնտեսական կապերի նախարար Պետեր Սիյարտոն, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։

«Ադրբեջանից Վրաստանի եւ Ռումինիայի տարածքով դեպի Հունգարիա մաքուր էլեկտրաէներգիա տեղափոխելու լայնածավալ նախագիծը կնպաստի երկու կարեւոր նպատակների իրականացմանը։ Ներդրումները կօգնեն ամրապնդել մեր էներգետիկ անվտանգությունն ու պաշտպանել մոլորակի կլիման: Այս համատեղ ներդրումը եզակի է, քանի որ մենք Սեւ ծովի տակ կանցկացնենք աշխարհի ամենաերկար ստորջրյա էլեկտրական մալուխը՝ 1195 կիլոմետր երկարությամբ: Այսօր Ադրբեջանը, Վրաստանը, Ռումինիան եւ Հունգարիան աշխատանքային խումբ են ստեղծել եւ խնդիր են դրել պատրաստել տեխնիկատնտեսական հիմնավորում այս նախագծի համար», - իր ֆեյսբուքյան էջում գրել է Սիյարտոն։

Դեկտեմբերին Բուխարեստում չորս երկրների ղեկավարները համաձայնագիր էին ստորագրել Ադրբեջանից Վրաստանի տարածքով եւ հետագայում սուզանավային մալուխով Ռումինիա, իսկ այնտեղից Հունգարիա էլեկտրաէներգիա մատակարարելու մասին։ Դրանից անմիջապես հետո Սիյարտոն հայտարարել էր, որ ծրագրի տեխնիկատնտեսական հիմնավորումը դեռեւս ապրիլին պատվիրվել է իտալական ընկերության կողմից՝ 2,5 միլիոն եվրո արժեքով, կհոգա Համաշխարհային բանկը: Փաստաթուղթը պատրաստ կլինի 2023 թվականի վերջին։

Սիյարտոն նշել է, որ Եվրահանձնաժողովը այս նախագիծը կարեւորում է ամբողջ Եվրոպայի համար եւ դրա համար հատկացրել է 2,3 միլիարդ եվրո, որում ներդրումները նախատեսված են մինչեւ չորս տարի ժամկետով։ Նախատեսվում է, որ Ադրբեջանից Վրաստանի եւ Ռումինիայի տարածքով եկող էկոլոգիապես մաքուր էլեկտրաէներգիայի մի մասը կօգտագործվի Հունգարիայում, իսկ մի մասն այնտեղից կուղղվի այլ երկրներ։ Էլեկտրահաղորդման գծի երկայնքով նախատեսվում է անցկացնել օպտիկամանրաթելային մալուխ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նավթը թանկանում է
Brent տեսակի նավթի հունիսյան ֆյուչերսների գինն աճել է ․․․
ՄԱԿ-ի ԱԽ-ն մերժել է «Հյուսիսային հոսք»-ում պայթյունների մասին Ռուսաստանի բանաձեւը
Ռուսաստանը սկսել է ՄԱԿ-ում առաջ մղել իր բանաձեւը ամերիկացի լրագրող Սեյմուր Հերշի հետաքննության հրապարակումից հետո․․․
Երեւանի նորակառույցներում գազամատակարարման հարցում փորձնական ծրագիրը կյանքի է կոչվել
Երևանի գազամատակարարման խնդիրները՝ քաղաքային իշխանության օրակարգում...
Թուրքիան դադարեցրել է Իրաքի հյուսիսից նավթի արտահանումը միջազգային դատարանի որոշումից հետո
Իրաքը մեղադրել է Թուրքիային 1973 թվականի համաձայնագրի դրույթները խախտելու մեջ, ըստ որի թուրքական կառավարությունը ․․․
Հայկական ԱԷԿ–2-ի կադրերի պատրաստման հարցերով զբաղվող հայ–ռուսական խմբի 1-ին նիստն է կայացել
ՀԱԷԿ-2 նախագծի շրջանակներում կայացել է կադրերի պատրաստման հարցերով հայ-ռուսական համատեղ աշխատանքային խմբի առաջին նիստը…
Նավթի գները ճշգրտվում են
Brent տեսակի նավթի մայիսյան ֆյուչերսների գինն աճում է 0,2%-ով․․․
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ