News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Հայաստանը երկրորդ տեղն է զբաղեցնում այն ​​երկրների շարքում, որտեղ ռուսները նախատեսում են մեկնել փետրվարի 22-ից 26-ը տեւող տոնական հանգստյան օրերին, հայտնում են Tutu Travel Service-ի վերլուծաբանները։

Ըստ նրանց՝ անկախ ճանապարհորդներին բաժին է ընկնում արտասահմանյան օդային ուղղությունների պահանջարկի մոտ 14%-ը։ Ցանկում առաջին տեղում Թուրքիան է, որտեղ նախատեսում են մեկնել ճանապարհորդների 14,94%-ը։ Երկկողմանի տոմսերի արժեքը միջինում կազմում է 36 հազար ռուբլի (մոտ 510 դոլար):

«Երկրորդ տեղում Հայաստանն է․ այդ ուղղությամբ ամրագրվում են տոմսերի 13,6 տոկոսը։ Երկկողմանի տոմսի միջին արժեքը կազմում է 26,9 հազար ռուբլի (մոտ 380 դոլար)»,- նշել են ծառայությունից։

Երկրների եռյակը եզրափակում է Ադրբեջանը. Ճանապարհորդների 11,3%-ը կմեկնի այնտեղ։ Տոմսերի միջին արժեքը մոտավորապես 30 հազար ռուբլի է (ավելի քան $425):

Հարեւան երկրներից վարկանիշում ներառվել են նաեւ Ուզբեկստանը, Ղազախստանը, Բելառուսը եւ Ղրղզստանը։ Իսկ ավելի հեռավոր ուղղություններից հայտնի են Արաբական Միացյալ Էմիրությունները, Թաիլանդը եւ Իսրայելը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ