News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մարտ 29
USD
388.21
EUR
421.48
RUB
5.04
Տեսնել լրահոսը

Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինն այցելել է Վայոց ձորի մարզ։ Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է Ջերմուկի համայնքապետարանի ֆեյսբուքյան էջից, Ռուսաստանի դեսպանն այցելել է նաեւ Ջերմուկ քաղաք։

Դիտարկվել են Ջերմուկ զբոսաշրջային քաղաքին հարակից այն հատվածները, որտեղ (սեպտեմբերյան ագրեսիայի ընթացքում ներխուժելով ՀՀ ինքնիշխան տարածք) այժմ տեղակայված են Ադրբեջանի զինված ուժերը:

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի եւ Ջերմուկ համայնքի ղեկավար Վահագն Արսենյանիուղեկցությամբ ՌԴ դեսպանը այցելել է Ջերմուկի Մաքսիմ Գորկու անվան դպրոց, այնուհետեւ Ջերմուկի Շառլ Ազնավուրի անվան արվեստի դպրոց, որտեղ հյուրերին դիմավորել են աղ ու հացով։

Հաջորդիվ դեսպանը համտեսել է Ջերմուկի հանքային ջուրը, որն ի շնորհիվ իր բուժիչ հատկությունների, ճանաչում ունի ոչ միայն Հայաստանում, այլ նաեւ մեր երկրի սահմաններից դուրս։

 

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ