News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մարտ 29
USD
388.21
EUR
421.48
RUB
5.04
Տեսնել լրահոսը

Հայաստանի Արտաքին գործերի նախարարությունը պարզաբանել է ՀՀ քաղաքացիների՝ նույնականացման (ID) քարտերով Վրաստան մուտք գործելու եւ Արաբական Միացյալ Էմիրություններ առանց մուտքի վիզա այցելելու հարցը։

Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ԱԳՆ-ից, 2022թ. հունվարի 12-ին ստորագրվել է «Հայաստանի Հանրապետության եւ Վրաստանի միջեւ երկու պետությունների քաղաքացիների համար փոխադարձ առանց մուտքի արտոնագրի ճամփորդելու մասին» համաձայնագիրը, որն ուժի մեջ մտնելուց հետո ՀՀ քաղաքացիները կարող են Վրաստան այցելել նույնականացման (ID) քարտերով։

Համաձայնագիրն ուժի մեջ կմտնի երկու պետությունների կողմից վավերացվելուց հետո, ինչի մասին ՀՀ արտաքին գործերի նախարարությունը պաշտոնապես կտեղեկացնի։

ՀՀ կառավարությունը հունվարի 26-ին կայացած նիստում հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Արաբական Միացյալ Էմիրությունների կառավարության միջեւ 2009 թվականի հունիսի 21-ի` դիվանագիտական անձնագրեր ունեցող անձանց մուտքի արտոնագիր ստանալու պահանջից ազատելու մասին փոխըմբռնման հուշագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրության ստորագրման առաջարկությանը:

Արձանագրության ուժի մեջ մտնելուց հետո ՀՀ քաղաքացիները կարող են Արաբական Միացյալ Էմիրություններ այցելել առանց մուտքի վիզայի։

Նախատեսվող փոփոխություններն ուժի մեջ կմտնեն ստորագրվելուց եւ երկու պետությունների կողմից վավերացվելուց հետո, ինչի մասին ՀՀ արտաքին գործերի նախարարությունը պաշտոնապես կտեղեկացնի։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ