News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 23
USD
388.33
EUR
422.31
RUB
5.1
Տեսնել լրահոսը

«Փաստ» օրաթերթը գրում է. «Ադրբեջանի կողմից Բերձորի միջանցքի արգելափակման թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ առանձնահատուկ աչքի ընկավ քպական պատգամավոր Գուրգեն Արսենյանը: Խնդիրն այն չէ, որ նա «արա»-ով էր խոսում ներկաների հետ, մատ էր թափ տալիս բոլորի վրա. սա գործող իշխանության ներկայացուցիչների բնորոշ գիծն ու մակարդակն է: Շատ ավելի ուշագրավ էին որոշ ձևակերպումներ, որոնք, ըստ էության, բացահայտում էին իշխանությունների մտադրություններն ու ծրագրերը: Նախ՝ Արսենյանը հատուկ շեշտեց, որ առաջնահերթությունները ճիշտ չեն դրվում. Արցախում «ընդամենը» մոտ 120 հազար մարդ է ապրում, իսկ Հայաստանում՝ 3 միլիոն։

Փաստացի, քպականը նշում էր, թե չեն կարող ռիսկի ենթարկել երեք միլիոն հայերի՝ հանուն Արցախի։ Այստեղ, իհարկե, նորություն չկա. եթե նախկինում փորձագետներն ու ընդդիմադիրներն էին խոսում, որ գործող իշխանությունը ձեռքերը լվացել է Արցախից, հիմա արդեն իրենք էլ դա չեն թաքցնում: Ընդ որում, գործում է նույն սխեման. եթե պատերազմից հետո պատճառաբանությունը 60 հազար զինվորի կյանքը փրկելն էր, հիմա սկսել են ուղիղ նշել ապագա «սվաղը»՝ հայաստանցիներին փրկելը: Ոչ պակաս հետաքրքիր էր Արսենյանի հաջորդ գնահատականը. նա ասում էր, որ իրենց իշխանությունը «հասկանում է իր գործողությունների հետևանքները, հասկանում է ասածի ու արածի մուլտիպլիկացիան, թե ինչ կարող է լինել»:

Սա փաստացի ոչ միայն լուրջ ինքնախոստովանություն է, այլև ջուրն է գցում իշխանությունների ու իշխանամերձ շրջանակների ողջ քարոզչությունը, թե՝ «խեղճ Նիկոլն» ինչ անի, թե «խեղճ Նիկոլն» ինչ իմանար և այլն, ինչպես նաև այն թեզը, թե ձախողումները, կորուստները, առկա վիճակը «սխալի» կամ թերացման արդյունք են»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իշխանություններն ամեն կերպ փորձում են սահմանափակել ընդդիմության իրավունքները. «Հայաստան» խմբակցություն
ՀՀ իշխանությունները փորձում են սահմանափակել ընդդիմության իրավունքները...
«Ժողովուրդ». Գագիկ Խաչատրյանը դատարան չի ներկայացել. մանրամասներ
Ինչպես հայտնի է, Գագիկ Խաչատրյանին մեղադրանք է առաջադրված միլիոնավոր դոլարների չարաշահման...
«Ժողովուրդ». Ինչու դատարանը բերման չի ենթարկում որոշումը չկատարած իշխանական պատգամավորին
Բանն այն է, որ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, Արագածոտնի նախկին մարզպետ Աշոտ Սիմոնյանին...
«Փաստ». «Իրավիճակ է փոխվել». էլ չի պահանջում Փաշինյանի հրաժարականը
Այս դեպքում բազմապատիկ հետաքրքիր է այդ հանձնաժողովին ներկայացրած և այն ձևավորած փաշինյանական...
«Հրապարակ». Խփիր գրպանին. Փաշինյանը որոշել է այսկերպ ստուգել գաղափարական աջակիցների թիվը
Հիմա որոշել են, որ այդ 3 տոկոսը պետք է ազդի ոչ միայն պաշտոնատար ՔՊ-ականների վրա, այլեւ 200 հազար...
«Հրապարակ». ՔՊ խմբակցության ղեկավարությանը ՔՊ-ականները «պրիզնատ» չեն գալիս. պատժի ձեւեր են մտածել
ՔՊ մեր աղբյուրներն ասում են, որ Կոնջորյանը նախատել է պատգամավորներին ոչ միայն ԱԺ-ի, այլեւ խմբակցության...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ