News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 23
USD
388.33
EUR
422.31
RUB
5.1
Տեսնել լրահոսը

ԱՄՆ ֆինանսների նախարարությունը պատժամիջոցների ցանկից բացառել է մի շարք երկրներ ռուսական նավթամթերքի մատակարարման հարցով օպերացիան։

ԱՄՆ ֆինանսների նախարարությունը թույլատրել է Բուլղարիա, Խորվաթիա եւ դեպի ծով ելք չունեցող մի քանի երկրներ ռուսական նավթամթերքների մատակարարումների հետ կապված գործողությունները՝ համապատասխան գործարքները դուրս բերելով Վաշինգտոնի կողմից ավելի վաղ հայտարարված սահմանափակող միջոցների գործողության տակից, որոնք կիրառվում են ՌԴ-ից նավթի եւ նավթամթերքների գների առաստաղի քաղաքականության շրջանակներում, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Նախարարությունը թարմացրել է 2022 թվականի նոյեմբերի 22-ի համապատասխան ընդհանուր լիցենզիան, որը սահմանափակումներից դուրս է բերել միայն ռուսական նավթի մատակարարման գործողությունները։ 

«Բոլոր գործարքները, որոնք արգելված են ԱՄՆ ֆիննախի՝ 2022 թվականի նոյեմբերի 21-ի որոշմամբ, կապված են հում նավթի ներմուծման եւ Բուլղարիա, Խորվաթիա եւ դեպի ծով ելք չունեցող ԵՄ երկրներ նավթամթերքի ներմուծման հետ»,-ասվում է փաստաթղթում։   

Գերատեսչությունում նշել են, որ այդ լիցենզիան թույլ չի տալիս ավելի վաղ ԱՄՆ-ի կողմից սահմանված հակառուսական սահմանափակումներով արգելված գործողությունները, այդ թվում՝ ամերիկյան արգելափակող պատժամիջոցների տակ գտնվող անձանց հետ գործողությունները:

ԵՄ Խորհրդի որոշման մեջ, որին հղում է անում ԱՄՆ ֆինանսների նախարարությունը, խոսքը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վեցերորդ փաթեթի մասին է, որը ներառում է Ռուսաստանից նավթի եւ նավթամթերքների ծովային մատակարարումների հետաձգված էմբարգո: Ընդ որում, Բրյուսելը մի քանի բացառություն է արել։ Այսպես, Բուլղարիան կարող է մինչեւ 2024 թվականի վերջ ծովով ստանալ ռուսական նավթ եւ նավթամթերք, Խորվաթիան՝ մինչեւ 2023 թվականի վերջ գազօյլ գնել։ Նավթային էմբարգոյից ժամանակավոր բացառություններ են նախատեսված նաեւ նավթամուղերով նավթի ներկրման համար ԵՄ այն պետությունների համար, որոնք իրենց աշխարհագրական իրավիճակի պատճառով առանձնապես կախված են ռուսական մատակարարումներից եւ չունեն ոչ մի կենսունակ այլընտրանք:

Ավելի վաղ ծովով մատակարարվող ռուսական հում նավթի եւ դրանից ստացված արտադրանքի գների սահմանափակման քաղաքականությանը մասնակցող երկրների կոալիցիայի ներկայացուցիչները պայմանավորվել են Ռուսաստանից նավթամթերքների համար սահմանել երկու առանձին սահմանաչափ՝ կախված դրանց կատեգորիայից՝ 100 դոլար եւ 45 դոլար  մեկ բարելի դիմաց:  

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ