News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 23
USD
388.33
EUR
422.31
RUB
5.1
Տեսնել լրահոսը

Փետրվարի 3-ին Կիեւում տեղի ունեցած իրադարձությունը հերթական անգամ հաստատեց, որ Ռուսաստանը թուլացնելու եւ ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի հեգեմոն նկրտումները սպասարկելու համար Եվրամիությունը շարունակում է չմտածված կերպով աջակցել Կիեւում նեոնացիստական ռեժիմին։ Այս մասին ասված է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հայտարարության մեջ։

«Խոստանալով նրան եվրոպական հեռանկար՝ եվրաթեկնածուների համար իր ստանդարտ պահանջները խախտելով եւ հռչակելով նրա հետ ԵՄ «ընդհանուր արժեքներ», նա համերաշխ է այլախոհության լիակատար ճնշման, խոսքի եւ արտահայտվելու ազատության ոտնահարման եւ Ուկրաինայում լեզվական ու դավանանքային իրավունքների կոպիտ խախտման հարցում։ Միաժամանակ ցինիկաբար «վերահաստատում» է գագաթաժողովի արդյունքներով համատեղ հայտարարության մեջ «փոքրամասնություն հանդիսացող անձանց իրավունքների լիարժեք հարգման հանձնառությունը»։ Սա ամբողջությամբ խախտում է այն սկզբունքները, որոնց վրա ժամանակին կառուցվել է ԵՄ-ն»,- ասվում է Զախարովայի հայտարարության մեջ:

Ըստ ռուս դիվանագետի՝ «ոչ պակաս կեղծավոր են եմականների խաղաղության կոչերն այնպիսի պայմաններում, երբ նրանք հայտարարում են ռազմական գործողությունների շարունակմանն ուղղված ներդրումներ կատարելու պատրաստակամության մասին՝ «այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է»։

Նա հիշեցրել է, որ եվրոպացի հարկատուների հաշվին արդեն հատկացվել է 12 միլիարդ եվրո։ Հակամարտության ֆինանսավորման ավելացումը, սպառազինությունների եւ սարքավորումների նոր մատակարարումները, ուսումնական ճամբարների ավելացումը, Ուկրաինայի զինված ուժերի ուսումնական ծրագրերի ընդլայնումը՝ այս ամենը տանում է դեպի զոհերի թվի ավելացում, այդ թվում՝ խաղաղ բնակչության շրջանում։

«Հերթական անգամ հաստատվում է, որ Եվրամիության եւ նրա անդամ երկրների ղեկավարությունը ներդրել է բոլոր քաղաքական, ֆինանսական եւ ռազմական միջոցները մի բանում, որ Ուկրաինայում ռազմաճակատ տեղակայի ընդդեմ բազմաբեւեռ աշխարհակարգի ձեւավորման, որին վճռականորեն կողմ է հանդես գալիս Ռուսաստանը եւ համաշխարհային հանրության մեծ մասը»,- նշել է մասնավորապես Մարիա Զախարովան։

Հիշեցնենք, որ նախօրեին Կիեւում կայացել է ԵՄ-Ուկրաինա գագաթաժողով, որի ընթացքում Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը հայտարարել է, որ Եվրամիությանը Ուկրաինայի անդամակցությունը կախված կլինի այդ քայլին նախապատրաստվելու նրա հաջողություններից, եւ անդամակցության համար ու նույնիսկ բանակցություններ սկսելու համար խիստ ժամկետներ չկան։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ֆինլանդիայի նախագահը հավանություն է տվել Ուկրաինային ռազմական օգնության 14-րդ փաթեթին
Այն ներառում է երեք Leopard 2 տանկ․․․
Լեհաստանը ԵՄ հիմնադրամից 240 մլն եվրո է խնդրում Ուկրաինային զենքի մատակարարումները վերաֆինանսավորելու համար
Վարչապետը հավելել է, որ Լեհաստանը ոչ միայն արդիականացված զենք է ստանում արտերկրից․․․
Ուկրաինայի վերակառուցման համար 411 մլրդ դոլար կպահանջվի. Համաշխարհային բանկ
Ուկրաինայի տնտեսության վերականգնման համար 411 մլրդ դոլար կպահանջվի...
ՄՔԴ-ի ասամբլեան ափսոսանք է հայտնել իր հասցեին սպառնալիքների համար՝ կապված ՌԴ նախագահի կալանքի հրամանագրի հետ
Ռուսաստանի նախկին նախագահ Դմիտրի Մեդվեդեւը Հաագայի դատարանին սպառնացել է հիպերձայնային հրթիռի․․․
Արեւմուտքը չի խորշել Ռուսաստանի դեմ ոչ մի միջոցից՝ պայթեցնելով «Հյուսիսային հոսքերը»․ Միշուստին
Վարչապետ Միշուստինը հինգշաբթի ելույթ է ունենում Պետդումայում՝ ներկայացնելով․․․
Ռուսաստանին հասցվել է պատժիչ հարված, որին հավասարը դեռ չի եղել. Միշուստին
Ռուսաստանին հասցվել է ուժգին պատժիչ հարված...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ