News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 23
USD
388.33
EUR
422.31
RUB
5.1
Տեսնել լրահոսը

Գերմանական BMW ավտոարտադրողը 800 մլն եվրո է ներդնում Մեքսիկայի կենտրոնական Սան Լուիս Պոտոսի նահանգում բարձր լարման մարտկոցներ եւ ամբողջովին էլեկտրական Neue Klasse մոդելներ արտադրելու համար, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով ավտոարտադրողին։

Այս ներդրումը մոտ 1000 նոր աշխատատեղ կավելացնի BMW-ի մեքսիկական նահանգում գտնվող ձեռնարկություններում:

Ընկերությունը նախատեսում է մինչեւ 2030 թվականն իր վաճառքների կեսից ավելին վերածել ամբողջովին էլեկտրական մեքենաների:

BMW-ն հաղորդել է, որ Մեքսիկայում ներդրված 500 միլիոն եվրոյի ավելի քան կեսը նախատեսված է ավտոարտադրողի գործող գործարանում մարտկոցների հավաքման կենտրոնի համար, եւ այնտեղ կաշխատի եւս մոտ 500 աշխատակից:

Եվս 500 աշխատատեղ կստեղծվի այլ ոլորտներում։

Մնացած 300 միլիոն եվրոն կօգտագործվի թափքի արտադրամասը հարմարեցնելու ու ընդլայնելու եւ մարտկոցների փաթեթների տեղադրման նոր հավաքման գիծ կառուցելու համար, Reuters-ին ասել է գործարանի ղեկավար Հարալդ Գոտշեն:

Գոտշեի խոսքերով, մարտկոցների կառուցումն ու հավաքումը կսկսվի 2024 թվականի սկզբին, իսկ արտադրության աճը՝ 2027 թվականի սկզբին:

Հայտարարությունը հաջորդել է վերջին ամիսներին ավտոարտադրողի մի քանի այլ խոշոր ներդրումներին, այդ թվում՝ 1,7 միլիարդ դոլարի ներդրմանը ԱՄՆ-ում եւ 2 միլիարդ եվրոյի ներդրմանը՝ Հունգարիայում էլեկտրամոբիլների գործարան կառուցելու համար:

Հունգարիայի գործարանը հայտարարվել է որպես BMW-ի առաջին գործարան, որը լիովին հրաժարվել է հանածո վառելիքից: Գոտշեն հավելել է, որ Մեքսիկայի գործարանը տեղում արեւային արտադրությունն ավելացնելու եւ բնական գազը բիոմեթանով փոխարինելու գործընթացում է։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Chevrolet-ն 2024թ. արտադրությունից կհանի Camaro մոդելը
Chevrolet ամերիկյան ավտոարտադրողը նախատեսում է ավարտել Camaro-ի արտադրությունը...
Porsche-ն շաբաթվա օրերի պատվին մոդելների շարք է թողարկել
Porsche Exclusive Manufaktur գործարանի անհատականացման ծրագրի շրջանակներում ընտրվել են յոթ երանգներ՝ Paint to Sample գունապնակից․․․
Հնդկաստանում կայացել է նոր սերնդի Hyundai Solaris-ի պրեմիերան
Նոր Hyundai Verna/Solaris-ի չափերը կավելանան նախորդ սերնդի մոդելի համեմատ․․․
Չեխական Skoda-ն զգուշացնում է ավտոմեքենաների արտանետումների նվազեցման օրենքի սարսափելի հետեւանքների մասին
Ընդհանուր առմամբ ավելի քան 10 հազար աշխատատեղ վտանգի տակ է միայն Չեխիայում․․․
Գաղտնազերծել է Geely-ի եւ Volvo-ի նորագույն քրոսովերի տեսքը
Lynk & Co ընկերությունը ներկայացրել է նոր մոդելի ֆոտոշարքը․․․
Volkswagen-ն իր առաջին ամբողջովին էլեկտրական մեքենան կթողարկի 2025 թվականին
Ընկերությունը հայտարարել է, որ մեքենան կլինի նույնքան ընդարձակ, որքան Golf-ը, եւ նույնքան մատչելի, որքան Polo-ն, որը Volkswagen-ն արտադրում է 1975 թվականից․․․
Ամենաշատ