News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 30
USD
388.21
EUR
421.48
RUB
5.04
Տեսնել լրահոսը

Արեւմտյան երկրները փաստացի սառեցնում են Անդրկովկասում անվտանգության եւ կայունության վերաբերյալ բանակցությունները ժնեւյան միջազգային քննարկումների շրջանակներում, Ռուսաստանի Դաշնությունը պետք է հաշվի առնի դա, ասել է Դաշնային խորհրդի միջազգային հարցերով հանձնաժողովի ղեկավար Գրիգորի Կարասինը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։

Ժնեւյան քննարկումների համանախագահները՝ ԵՄ-ից, ՄԱԿ-ից, ԵԱՀԿ-ից, հարավօսական կողմին չեն տեղեկացրել քննարկումների հաջորդ փուլի հետաձգման մասին, որը նախատեսված էր փետրվարին։ Հարավային Օսիան իր հերթին չեղյալ է հայտարարել Անդրկովկասում անվտանգության եւ կայունության վերաբերյալ Ժնեւյան քննարկումների համանախագահների հետ հանդիպումը Ցխինվալում, որը նախատեսված էր փետրվարի 7-ին։

«Հարավային Կովկասի վրա նոր ամպ է գալիս։ Արեւմտյան երկրները Ռուսաստանի հետ առճակատման թեժ պահին փաստացի սառեցնում են բանակցությունների օգտակար ձեւաչափը «Հարավային Կովկասում անվտանգության ժնեւյան քննարկումների» շրջանակներում (Աբխազիա, Հարավային Օսիա, Վրաստան, Ռուսաստան, ԱՄՆ՝ ԵԱՀԿ-ի, ՄԱԿ-ի եւ ԵՄ-ի մասնակցությամբ) ... Դե, հիմա Հարավային Կովկասի հետ մեր ընդհանուր տարածաշրջանի ժողովուրդները ստիպված կլինեն տառապել եւ անհանգստանալ։ Մենք պետք է դա հաշվի առնենք եւ պատրաստվենք»,- գրել է Կարասինը իր Telegram-ալիքում։

Ըստ ռուս քաղաքական գործչի, ժնեւյան քննարկումները «հուսալի ապահովման ցանց են եղել սրացումներից» Հարավային Կովկասի տարածաշրջանում։

«Ռուսաստանը միշտ պատասխանատվությամբ մասնակցել է դրա աշխատանքին (այս բանակցային ձեւաչափի աշխատանքին – խմբ.), ինչպես նաեւ «Ժնեւի քննարկումների» շրջանակներում ստեղծված միջադեպերի արձագանքման մեխանիզմներին։ Հավանաբար, հարաբերական կանխատեսելիությունն այլեւս չի մտնում Վաշինգտոնի ծրագրերի մեջ»,- եզրափակել է պատգամավորը։

Ավելի վաղ Աբխազիայի արտաքին գործերի նախարար Ինալ Արձինբան ասել էր, որ քննարկումները միակողմանիորեն հետաձգելու պատճառով աբխազական կողմը որոշել է մերժել «Ժնեւյան քննարկումների» համանախագահների պատվիրակության մուտքը հանրապետության տարածք, որը ծրագրում էր փետրվարի 8-9-ը հանդիպումներ ունենալ պաշտոնատար անձանց հետ։

Մոսկվան 2008 թվականի օգոստոսի 26-ին Ցխինվալի դեմ Վրաստանի զինված ագրեսիայից հետո ճանաչեց Հարավային Օսիայի եւ Աբխազիայի ինքնիշխանությունը։ Ռուսաստանի ղեկավարները բազմիցս հայտարարել են, որ երկու նախկին վրացական ինքնավարությունների անկախության ճանաչումն արտացոլում է առկա իրողությունները եւ վերանայման ենթակա չէ։ Սակայն Թբիլիսին հրաժարվում է ճանաչել հանրապետությունների անկախությունը։

Ժնեւի քննարկումները պարբերաբար անցկացվում են 2008 թվականի հոկտեմբերից։ Քննարկման հիմնական հարցերից մեկը ուժի չկիրառման մասին փաստաթղթի ստորագրումն է։ Մոսկվան, Ցխինվալն ու Սուխումը Թբիլիսիից պահանջում են ստորագրել այս համաձայնագիրը, սակայն Վրաստանը, որը չի ճանաչում իր նախկին ինքնավարությունների անկախությունը, պնդում է, որ ուժ չկիրառելու պարտավորությունը Ռուսաստանը պետք է ստանձնի։ Հարավային Օսիան եւ Աբխազիան ընդգծել են, որ Վրաստանը պետք է այս համաձայնագիրը կնքի երկու հանրապետությունների, այլ ոչ թե Ռուսաստանի Դաշնության հետ, որը հակամարտող կողմ չէ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՀՀ իշխանությունները Լաչինը ընդունելով որպես Ադրբեջանի մաս, անգամ միջազգային միջնորդներին են դեմ գնում. Հ. Հարությունյան
Տարիների ընթացքում բանակցությունների ժամանակ միջնորդները միշտ որոշակի հատուկ մոտեցում են ցուցաբերել Լաչինի շրջանի նկատմամբ, և Հայաստան...
Ալիեւը շարունակում է Ֆրանսիայի հանդեպ գռեհիկ վերաբերմունքը եւ ԵԱՀԿ ՄԽ-ն «նախկին» անվանում
Միջազգային միջնորդները՝ ԵԱՀԿ նախկին Մինսկի խումբը, բանակցելով, փաստացի փորձում էին ամրագրել․․․
Սարգիս Խանդանյանը Չեխիայի ԱԳՆ պաշտոնյային է ներկայացրել իրավիճակը Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում
Յարոսլավ Կուրֆյուրստը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության եւ խոսքերի համար: Նա նույնպես կարեւորել է երկու երկրների միջեւ...
Արցախի արտգործնախարարը կողմ է արտահայտվել ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքի վերսկսմանը
Պատասխանելով Ֆրանսիայի դերի մասին հարցին՝ նախարարը նշել է Լաչինի միջանցքի ապաշրջափակմանը հասնելու․․․
100 փոքր Հայաստան եւ Ազնավուր. ՀՀ նախկին արտգործնախարարը` հայկական «փափուկ ուժի» մասին. Sputnik ռադիոկայան
Նա պատմել է դիվանագիտական ոլորտում ունեցած երկարամյա աշխատանքային փորձի, հայկական դիվանագիտության մեջ Շառլ Ազնավուրի դերի․․․
Լուիս Բոնո. Լեռնային Ղարաբաղի հարցը պետք է լինի խաղաղ գործընթացի մաս. «Ազատություն»
Երկարատև և հավասարակշռված խաղաղության պայմանագիր ունենալու համար պետք է ներառել նաև ԼՂ-ն…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ