News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մարտ 29
USD
388.21
EUR
421.48
RUB
5.04
Տեսնել լրահոսը


Հայաստանի իշխանությունները կուլիսներում քննարկում են Արցախի նկատմամբ ադրբեջանական ինքնիշխանության ճանաչման հնարավորությունը՝ Սյունիքի հանդեպ Ադրբեջանի հավակնություններից հրաժարվելու դիմաց։ Արեւմուտքում նույնպես կողմ են կարգավորման փաթեթային տարբերակին։ Այս մասին, հյուրընկալվելով NEWS.am-ի «Ուժի գործոն» հաղորդաշարին, ասաց Ամերիկյան Լիհայի համալսարանի պրոֆեսոր, քաղաքագետ Արման Գրիգորյանը։

«Իսկ ահա ռուսական տարբերակն իր էությամբ փուլային է։ Ըստ այդ տարբերակի՝ այսօր անհնար է հասնել Արցախի կարգավիճակի հարցի այնպիսի լուծման, որը ելնում է Հայաստանի եւ Ադրբեջանի շահերից, ուստի հարցը պետք է հետաձգել մինչեւ խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո ժամանակաշրջանը։ Սա Հայաստանին ավելի է ձեռնտու է, քան փաթեթային լուծումը»,- կարծում է փորձագետը։

Նա բացատրեց, որ այս մոտեցումների տարբերությունը նաեւ միջնորդի ընտրության մեջ է։

«Փաթեթային տարբերակի ընտրությունը ենթադրում է Ռուսաստանին տարածաշրջանից դուրս բերելու գործընթաց, որը կարող է Մոսկվայի կողմից կոշտ հակազդեցության սպառնալիք ստեղծել։ Բայց կպաշտպանի՞ արդյոք դա Հայաստանին Ադրբեջանի եւ Թուրքիայի հավանական ագրեսիայից»,- հռետորական հարց տվեց քաղաքագետը։

Նա հիշեցրեց, որ անցյալ տարի Ադրբեջանի ռազմական ծախսերն ավելացել են 40 տոկոսով, Հայաստանի հետ ուժերի հավասարակշռությունն էլ ավելի է խախտվել՝ ոչ հօգուտ Երեւանի։

«Այս դեպքում ամեն ինչ կախված է Ռուսաստանի դիրքորոշումից, որը շահագրգռված է հայկական Արցախը պահպանելու հարցում, թեեւ Մոսկվան չի կարող ճանաչել Արցախի անկախությունը, քանի որ դա կբերի Թուրքիայի հետ բախման»,- ընդգծեց Գրիգորյանը։

Միաժամանակ փորձագետը մտահոգություն հայտնեց Ալմաթիի հռչակագրին հղումներ անելու եւ միայն 29 800 քառակուսի կիլոմետրը պաշտպանելու պատրաստակամության մասին Հայաստանի իշխանությունների հայտարարությունների վերաբերյալ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Շրջափակման պատճառով լիսագորցիները զրկված են խմելու ջուր ունենալու հնարավորությունից
Համայնքապետը նշում է, որ բնակիչները հաստատակամ են, չեն ընկրկում ու շարունակում են իրենց տքնաջան աշխատանքով շեն պահել գյուղը…
Բաքվի ստանձնած պարտավորությունները խախտելու մասին Ռուսաստանի հասցեական հայտարարության պատճառը. հայացք ԱՄՆ-ից
Սասունյանը մարտի 25-ի հայտարարությունը բացատրեց Մոսկվայի չեզոք դիրքորոշման հետ կապված հայ հասարակության հսկայական ճնշմամբ․․․
Թագուհի Թովմասյանը Բունդեսթագի իր գործընկերներին է փոխանցել Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանի ուղերձը
Նկարագրեցի, թե ինչպես «բնապահպանական ակտիվիստների» անվան տակ փակվեց Բերձորի միջանցը, սակայն Արցախի իշխանության կողմից Կաշենի…
Ալեն  Սիմոնյանը Սաքսոնիա երկրամասի Լանդթագի նախագահին է ներկայացրել Լաչինի ճգնաժամի հետեւանքով առաջացած խնդիրները
Նա հիշեցրել է, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրումից ավելի քան երկու տարի անց Ադրբեջանը դեռ հրաժարվում է վերադարձնել բոլոր հայ…
ԱԺ նախագահը Գերմանիայի Սաքսոնիա երկրամասի վարչապետի հետ քննարկել է տարածաշրջանի անվտանգությանն առնչվող հարցեր
Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմը, Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ սպառնալիքները...
Լեռնային Ղարաբաղ եւ Լաչինի միջանցք պետք է միջազգային փաստահավաք առաքելություն գործուղել. ԱԽ քարտուղար
Գրիգորյանը գործընկերներին է ներկայացրել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետեւանքով...
Ամենաշատ