News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Դիզայներ Ջոզեֆ Ֆոակիսը շքեղ 88 մետրանոց սուպերզբոսանավի հայեցակարգ է ներկայացրել, որն ամբողջությամբ հայելային ապակուց է պատրաստված, գրում է Daily Mail-ը։

Նրա խոսքով՝ ապագայի նավը, որը կոչվում է Pegasus, 3D տպագրության կիրառմամբ աշխարհում առաջին նավը կլինի եւ «անտեսանելի կլինի՝ թե՛ դիզայնով, թե՛ շրջակա միջավայրի վրա ազդեցությամբ»:

Ներկառուցված արեւային մարտկոցներով զբոսանավը կկարողանա արտացոլել երկինքը, ամպերը եւ շրջակա միջավայրը։

Արեգակնային էներգիան օգտագործվում է էլեկտրալիզերների սնուցման համար, որոնք ծովի ջրից ջրածին են հանում:

Այնուհետեւ վառելիքի տարրերը ջրածինը վերածում են էլեկտրաէներգիայի, որը պահվում է լիթիում-իոնային մարտկոցներում՝ ազիմուտային մոդուլները, շարժիչի տեսակը եւ բոլոր օպերացիոն եւ հյուրանոցային համակարգերը սնուցելու համար:

Սուպերզբոսանավի գինը չի հաղորդվում, բայց, անկասկած, այն նախատեսված է ամենահարուստ մարդկանց համար։

Pegasus-ը ներկայումս պատրաստվում է շահագրգիռ նավաշինարաններին ցուցադրության համար եւ կարող է արտադրվել մինչեւ 2030 թվականը:

Ֆոակիսը, որն աշխատում է Միլանում եւ Նյու Յորքում, ասել է, որ ցանկանում է ստեղծել զրոյական արտանետումների զբոսանավ, որն արտացոլված է նավի հայեցակարգում:

Սուպերզբոսանավում նույնիսկ «Կյանքի ծառ» բազմամակարդակ հիդրոպոնիկ այգի կա, որն ապահովում է թարմ սնունդ եւ մաքուր օդ:

Հիդրոպոնիկ այգիներում բույսերն աճեցվում են ջրի մեջ հանքային լուծույթ օգտագործող մեթոդով: «Հիդրոպոնիկա» բառը հունարեն նշանակում է «ջրի աշխատանք»:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ