News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 30
USD
388.21
EUR
421.48
RUB
5.04
Տեսնել լրահոսը

Իրանի նավթի, գազի եւ նավթաքիմիական արտահանողների ասոցիացիայի տնօրենների խորհրդի ղեկավար Համիդ Հոսեյնին հայտարարել է, որ բնական գազի արտահանումը Իրաք եւ Թուրքիա նվազել է օրական 46 միլիոն խորանարդ մետրով, հաղորդում է իրանական «Ֆայնասլ Թրիբյուն» հրատարակությունը։

«Աննախադեպ սառեցումը եւ ներքին գազի սպառման զգալի աճը Իրանի գազի ազգային ընկերությանը ստիպել են նվազագույնը 75%-ով կրճատել գազի արտահանումը դեպի Իրաք եւ Թուրքիա», - ասել է Հոսեյնին։

Ասոցիացիայի եւ երկու հարեւան երկրների միջեւ կնքված պայմանագրերի համաձայն՝ օրական մոտ 60 միլիոն խմ վառելիք պետք է վաճառվի Իրաքին եւ Թուրքիային, որը ներկայումս կրճատվել է մինչեւ 14 միլիոնի, նշել է նա։

«Մինչ երկու հարեւաններն էլ իրենց դժգոհությունն էին հայտնում զգալի կրճատումների վերաբերյալ, ընկերությունն այլ ելք չուներ, եւ սա առաջին դեպքը չէ, երբ ձմռան ցուրտ օրերին կրճատում է իր արտահանումը», - հավելել է Հոսեյնին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ