News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Վաշինգտոնն առաջարկել է միջին հեռահարության հրթիռներ տեղակայել Ճապոնիայում՝ որպես Արեւելյան եւ Հարավչինական ծովերի երկայնքով Չինաստանի դեմ պաշտպանությունն ուժեղացնելու ծրագրի մի մաս, գրում է Sankei թերթը՝ վկայակոչելով ամերիկա-ճապոնական աղբյուրները:

Ճապոնիայում ԱՄՆ-ի տեղակայումը կարող է ներառել հեռահար հիպերձայնային զենքեր եւ Tomahawk-եր, գրում է թերթը՝ հավելելով, որ Տոկիոն պատրաստ է լուրջ քննարկումներ սկսել տեղակայումն ընդունելու վերաբերյալ:

Հրթիռների տեղադրման  վայրը դեռեւս հայտնի չէ, սակայն թերթը նշում է, որ Ճապոնիան որպես հավանական տարածք դիտարկում է հարավային Կյուսյու կղզին։

Ճապոնիան եւ ԱՄՆ-ը ցանկանում են ամրապնդել Արեւելա-չինական ծովը Խաղաղ օվկիանոսի արեւմտյան հատվածից բաժանող կղզիները, քանի որ դրանք մոտ են Թայվանին, որը Չինաստանը համարում է իր տարածքը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ