News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Արցախի Քաշաթաղի շրջանից տեղահանված, այժմ Արտաշատ քաղաքում բնակվող 31-ամյա  Արմինե Ասատրյանը օգնության կարիք ունի: NEWS.am-ի հետ զրույցում Արմինեն պատմեց, որ ինքը 10-ամյա առողջական խնդիրներով տղա երեխայի հետ Արտաշատ քաղաքում է բնակվում, ավտոտնակում, քանի որ չի կարողացելվարձով բնակարանի վարձը վճարել:

«5 ամիս է արդեն ավտոտնակում ենք բնակվում: Երեխաս առողջական խնդիրներ ունի, հիմա էլ ջրծաղիկ է, ես էլ բարձր ջերմություն ունեմ, չեմ կարողացել փատ հավաքեմ, որ վառենք, այս պահին վառեափայտի խնդիր ունենք: Մենք մի ավտոտնակում ենք բնակվում,որտեղ գյուղատնտեսական գործիքներ են հավաքում, ուղղակի խնդրել եմ, որ ժամանակավորապես  ապրենք, քանի որ այլ տեղ չունեմ գնալու»,-ասաց նա:

Կինը նշեց, որ երեխան այլ առողջական խնդիրներ էլ ունի, որոնք անհրաժեշտ է բուժել:

«Դեռ պատերազմից առաջ եկել էինք բուժման, հետո պատերազմը սկսվեց, երեխայիս թողեցի մայրիկիս մոտ, հետ գնացի Քաշաթաղի Արախիս գյուղ, այնտեղ տուն ունենք, աշխատել եմ այնտեղ, հետո Բերձորում եմ աշխատել, մինչեւ վերջնականապես Հայաստան  ենք տեղափոխվել»,- պատմեց կինը:

Արմինեն ասաց, որ այս պահին առաջնահերթ վառելափայտի կարիք ունի, որ կարողանան ավտոտնակը տաքացնեն:

Արմինեի հետ կարող եք կապվել հետեւյալ հեռախոսահամարով` 077171485 :

Տպել
Ամենաշատ