News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ստոկհոլմը «միտումնավոր» կանգնում է ահաբեկիչների կողմից՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու ճանապարհին տեղադրված ականների վրա, հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մեւլյութ Չավուշօղլուն, գրում է Anadolu-ն։

«Ահաբեկչական կազմակերպությունները ականներ են դնում... եւ Շվեդիան միտումնավոր կանգնում է դրանց վրա: Նրանք կարող են մաքրել դրանք, եթե ցանկանան», - ասել է Չավուշօղլուն՝ ելույթ ունենալով Թուրքիայի հարավային Անթալիա նահանգում։

«Շվեդիան որոշում է՝ մաքրե՞լ ականները, թե՞ կանգնել դրանց վրա: Եթե ​​կանգնեն, կպայթեն», - հավելել է նա։

Նրա խոսքով՝ «ահաբեկչական կազմակերպությունները շրջում են ձեր երկրում»։

Թուրքիայի ԱԳ նախարարը հավելել է, որ եթե Շվեդիան կատարի ՆԱՏՕ-ին անդամակցելու եռակողմ հուշագրով ստանձնած պարտավորությունները, «մենք կնստենք, կխոսենք ու կպահենք մեր խոսքը»։

Ֆինլանդիան եւ Շվեդիան, Ուկրաինայում ռուսական հատուկ ռազմական գործողության ֆոնին, 2022 թվականի մայիսի 18-ին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին հայտ էին ներկայացրել՝ դաշինքին միանալու վերաբերյալ։ Մինչ օրս Շվեդիայի եւ Ֆինլանդիայի հայտերը չեն վավերացրել 30 երկրներից միայն երկուսը` Հունգարիան եւ Թուրքիան: Թուրքիան կարող է որոշում կայացնել Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու վերաբերյալ, ինչը «կցնցի» Շվեդիան, ավելի վաղ հայտարարել էր նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

Անկարայի եւ Ստոկհոլմի միջեւ հարաբերությունները սրվել են Շվեդիայում Ղուրանն այրելու արշավից հետո։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ