
Հանրապետության տարածքում` փետրվարի 5-ի ցերեկը, 6-ին, 8-ի ցերեկը, 9-ին, 10-ի գիշերն առանձին շրջաններում, 7-ին, 8-ի գիշերը շրջանների մեծ մասում սպասվում է ձյուն և մառախուղ, լեռնային շրջաններում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Փետրվարի 6-7-ը հանրապետության հովտային գոտում ցերեկը տեղումները սպասվում են ձնախառն անձրևի տեսքով։ Փետրվարի 10-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ արևմտյան՝ 3-5 մ/վ, փետրվարի 6-7-ը առանձին ատվածներում սպասվում է քամու ուժգնացում 17-20 մ/վ:
Օդի ջերմաստիճանը փետրվարի 6-ի գիշերը կբարձրանա 3-5 աստիճանով:
Ինչպես NEWS.am-ին հայտնում են «Հայպետհիդրոմետ»-ից, Երեւանում փետրվարի 5-ի ցերեկը, 8-ին, 9-ի գիշերը սպասվում է ձյուն և մառախուղ: Փետրվարի 6-7-ը սպասվում է թաց ձյուն և ձնախառն անձրև։ Փետրվարի 9-ի ցերեկը, 10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 6-7-ը սպասվում է քամու ուժգնացում 12-15 մ/վ։
Այսօր գիշերը մայրաքաղաքում կլինի 0- 2, վաղը ցերեկը՝ +5+7։
Օդի ջերմաստիճանը մարզերում՝
Շիրակում՝ գիշերը՝ -5-8, ցերեկը՝ -3 +2,
Կոտայքի լեռներում՝ գիշերը՝ -4 -7 ցերեկը՝ -2 +1,
Կոտայքի նախալեռներում՝ գիշերը 0 - 2, ցերեկը՝ +2+ 4,
Սեւանա լճի ավազանում՝ գիշերը՝ -5 -9, ցերեկը՝ -2 +2,
Լոռիում՝ գիշերը՝ -2 -7, ցերեկը՝ -2 +1,
Տավուշում՝ գիշերը՝ -3 +1, ցերեկը՝ +1 + 4,
Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ -5 -9, ցերեկը` 0 -2,
Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ 0 -3, ցերեկը՝ +2 +6,
Արարատում՝ գիշերը՝ -2 +2, ցերեկը՝ + 6 + 10,
Արմավիրում՝ գիշերը՝ 0 -3, ցերեկը՝ +5 + 8,
Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ -5 -8, ցերեկը՝ -1 +1,
Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ -1 +2, ցերեկը՝ +6+10,
Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ -1+3, ցերեկը՝ +8 + 11,
Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ -1 -5, ցերեկը՝ +4 +7,
Արցախում՝ գիշերը՝ -2+2, ցերեկը՝ +6+ 11: