News
Լրահոս
News
Կիրակի
Մարտ 26
USD
388.07
EUR
416.17
RUB
5.07
Տեսնել լրահոսը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկուշաբթի նախարարների կաբինետի հետ կքննարկի ընտրությունների ժամանակացույցը եւ Շվեդիայի ու Ֆինլանդիայի անդամակցելու գործընթացը ՆԱՏՕ-ին, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով իրազեկ աղբյուրին։

Ֆինլանդիան եւ Շվեդիան անցած մայիսին Ուկրաինայում տեղի ունեցած իրադարձությունների ֆոնին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին՝ դաշինքին միանալու հայտ էին ներկայացրել։ Սկզբում Թուրքիան արգելափակել էր դիմումների քննարկման գործընթացը, սակայն արդեն հունիսի 29-ին Շվեդիայի եւ Ֆինլանդիայի հետ ստորագրել էր անվտանգության հուշագիր, որը հաշվի է առնում Անկարայի բոլոր մտահոգությունները։ Մինչ օրս Շվեդիայի եւ Ֆինլանդիայի հայտերը չեն վավերացրել 30 երկրներից միայն երկուսը` Հունգարիան եւ Թուրքիան:

«Վաղը նախարարների կաբինետը նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ հանդիպում կունենա։ Օրակարգում ամենակարեւոր հարցերն են ընտրությունների ժամանակացույցը, տնտեսությունը եւ Շվեդիայի ու Ֆինլանդիայի անդամակցության գործընթացը ՆԱՏՕ-ին», - ասել է աղբյուրը։

Շվեդիայի արտաքին գործերի նախարար Թոբիաս Բիլստրյոմը վերջերս ասել է, որ Ղուրանի այրման հետ կապված գործողությունների ֆոնին կասեցվել է թագավորության՝ ՆԱՏՕ-ին միանալու գործընթացը, սակայն հույս է հայտնել, որ Անկարայի հետ հնարավոր կլինի պայմանավորվածություններ ձեռք բերել հուլիսին Վիլնյուսում կայանալիք դաշինքի ԱԳ նախարարությունների գագաթաժողովում։ Ինչպես «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է աղբյուրը, թուրքական կողմի խնդրանքով ՆԱՏՕ-ին Շվեդիայի եւ Ֆինլանդիայի անդամակցության գործընթացի եռակողմ մեխանիզմը անորոշ ժամկետով կասեցվել է։

Ֆինլանդիայի ԱԳՆ ղեկավար Պեկկա Հաավիստոն թույլ է տվել շարունակել Հյուսիսատլանտյան դաշինքին երկրի դիմումը Շվեդիայից դիմումից զատ վավերացնելու ընթացակարգը, սակայն հետո հետ է վերցրել իր խոսքերը։ Իր հերթին, Թուրքիայի արտգործնախարար Մեւլյութ Չավուշօղլուն ասել է, որ Թուրքիան Ֆինլանդիայից առաջարկներ չի ստացել՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու առանձին դիմումի վերաբերյալ։

Ինչպես ավելի վաղ ասել էր Էրդողանը, մայիսի 14-ին երկրում նշանակված են համընդհանուր ընտրություններ (ինչպես նախագահական, այնպես էլ խորհրդարանական):

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԵՄ առաջնորդները պետք է հստակ հասկացնեն Ալիեւին, որ իրեն թույլ չեն տա անպատիժ գործել․ Ռասմուսեն
Ադրբեջանական ռեժիմը շարունակում է պնդել․․․
Բլինքենը հայտարարել է, որ Թուրքիան պետք է ստանա ամերիկյան F-16 կործանիչների արդիականացված տարբերակը
Այս երկիրը ես անվանում եմ Թուրքիա եւ... չեմ հավատում, որ նման երկիրն արժանի է, որ իրեն F-16 վաճառեն․․․
Ֆինլանդիայի նախագահ Նիինիստյոն ՆԱՏՕ-ին երկրի անդամակցության մասին օրենքներ է ստորագրել
Նախագահը ստորագրել է «Կառավարության՝ Հյուսիսատլանտյան պայմանագրի եւ  Հյուսիսատլանտյան․․․
ՆԱՏՕ-ի քարտուղարն արեւմտյան երկրներին կոչ է արել պատրաստվել երկարատեւ հակամարտության Ուկրաինայում
Արեւմուտքը պետք է պատրաստվի երկարատեւ հակամարտության...
Սթոլթենբերգը հայտարարել է պաշտպանական ոլորտում ՆԱՏՕ-ի անդամ երկրների ներդրումներ կատարելու անհրաժեշտության մասին
Նրանք պայմանավորվել են, որ հիմնվելու են այս պարտավորության վրա եւ հաջորդ տարի կորոշեն 2024 թվականից հետո հետագա պարտավորությունների վերաբերյալ․․․
Ուկրաինա-ՆԱՏՕ հանձնաժողովի նիստը տեղի կունենա ապրիլի 4-5-ը՝ չնայած Հունգարիայի բողոքին․ Սիյարտո
Ապրիլի 4-5-ին ՆԱՏՕ-ի ԱԳ նախարարների խորհրդի ժամանակ նախարարների մակարդակով նա կգումարի․․․
Ամենաշատ