News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Փետրվարի 5-ին, ժամը 15։02-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Տաշիր քաղաքի Երևանյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։ Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Երևանյան և Գագարինի փողոցների խաչմերուկում բախվել են «Opel Zafira» (վարորդ` Գ. Ա., ծնված 1961 թ.) և «BMW M3» (վարորդ՝ Ս․ Մ․, ծնված 1991 թ.) մակնիշների ավտոմեքենաները։

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Ս․ Ա․-ն տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել Տաշիրի քաղաքի ԲԿ։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ