News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Կատարի արտգործնախարարի բանագնաց Մութլաք բն Մաջեդ Ալ-Քահթանին կիրակի այցելել է Աֆղանստանի մայրաքաղաք եւ հանդիպել «Թալիբան»-ի վարչակազմի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատարի հետ, հայտնում է Reuters լրատվական գործակալությունը՝ հղում տալով Աֆղանստանի ԱԳՆ հայտարարությանը:

Այցը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Աֆղանստանի իշխանությունները սահմանափակումներ են մտցրել կանանց կրթության եւ հասարակական կազմակերպությունների աշխատանքի համար, ինչը Կատարը որակել է որպես «խորապես անհանգստացնող»:

Կատարի արտաքին գործերի նախարարի հատուկ բանագնաց Մութլաք բն Մաջեդ Ալ-Քահթանին Քաբուլում մասնակցել է ԱԳ նախարարի պաշտոնակատար Ամիր Խան Մութթաքիի հետ հանդիպումներին, ասել է Աֆղանստանի ԱԳՆ խոսնակ Աբդուլ Քահար Բալխին։

«Երկու կողմերը քննարկել են քաղաքական համակարգման, հարաբերությունների ամրապնդման եւ մարդասիրական օգնության հարցերը», - ասել է Բալխին։

Ոչ մի օտար երկիր պաշտոնապես չի ճանաչել «Թալիբան»-ի կառավարությունը, հակառակ նրան անցյալ տարի եւ՛ Չինաստանը, եւ՛ Պակիստանն իրենց արտաքին գործերի նախարարներին ուղարկել են Քաբուլ, իսկ ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցչի տեղակալը վերջերս այցելել է երկիր՝ քննարկելու կանանց իրավունքները եւ օգնության վերաբերյալ հարցերը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ