News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ որոշ հարցերում Իրանի դիրքորոշումը բարդացնում է իրանական միջուկային ծրագրի՝ Համատեղ համապարփակ գործողությունների ծրագրի (JCPOA) շուրջ համաձայնության հասնելու հնարավորությունը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։

«Հակառակ այն հանգամանքին, որ ամեն ինչ լավ է ընթացել, Միացյալ Նահանգները դուրս է եկել համաձայնագրից... Հետագայում Իրանը որդեգրել է այնպիսի դիրքորոշում, որը զգալիորեն դժվարացնում է ցանկացած բնույթի պայմանավորվածությունների ձեռքբերումը։ Ներքին շարժումների նկատմամբ ճնշումը, հատկապես կանանց դեպքում, մահապատժի կիրառումը, զենքի մատակարարումը Ռուսաստանին, թեեւ նրանք հերքում են, որ նման բան կա, սակայն դրա ապացույցները բավականին շատ են, ստեղծել են պայմաններ, որոնցում միջուկային համաձայնագրին հասնելը ավելի բարդ է դառնում», - ասել է Բորելը իսպանական Ել Pais թերթին տված հարցազրույցում:

Բորելը նշել է, որ համատեղ համապարփակ գործողությունների ծրագիրը ներկայումս սառեցված է․ «Ես պետք է փորձեմ պահպանել այն»։

2015 թվականին Միացյալ Թագավորությունը, Գերմանիան, Չինաստանը, Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Ֆրանսիան եւ Իրանը ստորագրել են միջուկային համաձայնագիր՝ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիր (JCPOA), որը ներառում էր պատժամիջոցների վերացում՝ Իրանի միջուկային ծրագրի սահմանափակման դիմաց: 2018 թվականի մայիսին ԱՄՆ-ը Դոնալդ Թրամփի նախագահության շրջանում դուրս է եկել JCPOA-ից եւ վերականգնել Թեհրանի նկատմամբ պատժամիջոցները։ Ի պատասխան՝ Իրանը հայտարարել է համաձայնագրով ստանձնած իր պարտավորությունների փուլային կրճատման մասին՝ հրաժարվելով միջուկային հետազոտությունների, ցենտրիֆուգների եւ ուրանի հարստացման մակարդակի նկատմամբ սահմանափակումներից։

Վիեննայում բանակցություններ են անցկացվել JCPOA-ի երկարաձգման եւ Թեհրանի դեմ Վաշինգտոնի պատժամիջոցների վերացման շուրջ։ 2021 թվականի դեկտեմբերին կողմերը համաձայնության են եկել երկու համաձայնագրերի նախագծերի շուրջ, որոնցում եվրոպական կողմը ներառել է Իրանի դիրքորոշումները։ Իրանի խոսնակ Բաղերի Քիանին ասել է, որ բանակցությունները լավ են ընթանում, սակայն ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը Վիեննայում գրանցված առաջընթացը համեստ է գնահատել՝ Թեհրանին կոչ անելով լուրջ մոտենալ խնդրին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ