News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ճապոնիայի իշխանությունները պատրաստվում են հսկողություն սահմանել կիսահաղորդիչների արտադրության համար անհրաժեշտ սարքավորումների արտահանման վրա, որոնք կարող են օգտագործվել նաեւ ռազմական նպատակներով, հայտնում է Kyodo-ն՝ վկայակոչելով կառավարության աղբյուրներին։

Երկրի կառավարությունը սահմանափակումների մշակման հարցում խորհրդակցելու է ճապոնական ընկերությունների եւ այլ կողմերի հետ, որոնք կարող են իրավիճակի հետեւանքով ազդեցության ենթարկվել։

Լրատվամիջոցը նշում է, որ ծրագրերի մասին հայտնի է դարձել այն բանից հետո, երբ Ճապոնիան համաձայնել է համագործակցել ԱՄՆ-ի հետ, որը 2022 թվականի հոկտեմբերին խստացրել է կիսահաղորդիչների ստեղծման համար անհրաժեշտ ապրանքների Չինաստան մատակարարման պահանջները։ Այնուամենայնիվ, Տոկիոն, իր նոր սահմանափակումների մասին հայտարարելիս, ուղղակիորեն չի մատնանշի Չինաստանը, որպեսզի խուսափի պատասխան քայլերից։

Ավելի վաղ Bloomberg-ը, վկայակոչելով աղբյուրներին, հայտնել էր, որ Ճապոնիան եւ Նիդեռլանդները մտադիր են միանալ ԱՄՆ-ի սահմանափակումներին՝ չիպերի ստեղծման համար անհրաժեշտ կիսահաղորդիչների արտադրության համար անհրաժեշտ սարքավորումների հասանելիության նկատմամբ: Միեւնույն ժամանակ, Ճապոնիան եւ Նիդեռլանդները մտադիր են մշակել իրենց սեփական միջոցները՝ մտահոգված լինելով իրենց ընկերությունների վրա վերոնշյալ որոշման ազդեցության համար։

Հոկտեմբերի 7-ին ԱՄՆ Առեւտրի նախարարությունը արգելել է Չինաստանին ամենաառաջադեմ չիպեր վաճառել, ինչպես նաեւ դրանց արտադրության համար անհրաժեշտ սարքավորումներ, բաղադրիչներ եւ ծրագրային ապահովում իրականացնել՝ հատուկ ուշադրություն դարձնելով արհեստական ​​ինտելեկտին առնչվող տեխնոլոգիաներին եւ պոտենցիալ ռազմական կիրառություններին: Ճապոնական Tokyo Electron Ltd-ն եւ Նիդեռլանդների ASML Holding-ը ապրանքների երկու ամենակարեւոր մատակարարներից են, որոնք ԱՄՆ-ին անհրաժեշտ են՝ Չինաստանի դեմ պատժամիջոցներն արդյունավետ կիրառելու համար: Հաշվի առնելով այս ընկերությունների, ինչպես նաեւ ամերիկյան Applied Materials, Inc., Lam Research Corporation եւ KLA Corporation ընկերություններից հարակից մատակարարումների սահմանափակումները, վերլուծաբաններն ասում են, որ չինական ընկերությունների համար չափազանց դժվար կլինի արտադրել ամենաառաջադեմ միկրոսխեմաները, գրում է «Интерфакс»-ը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ