
Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսի Ռեզնիկովը կարող է պաշտոնանկ արվել հաջորդ շաբաթ։ Նրա պաշտոնը կարող է զբաղեցնել Ուկրաինայի հետախուզության ղեկավար Կիրիլ Բուդանովը, հայտնում է «Украинская правда»-ն՝ հղում տալով նախագահականի եւ նախարարների կաբինետի իր աղբյուրներին։
Հաղորդվում է նաեւ, որ պաշտոնանկությունից հետո Ռեզնիկովը կմնա նախագահի թիմում։
Մասնավորապես, նրանք դիտարկում են Ռեզնիկովին արդարադատության նախարար նշանակելու հարցը՝ ներկայիս նախարար Դենիս Մալյուսկայի փոխարեն, որը կարող է դեսպան դառնալ եվրոպական երկրներից մեկում։
Միեւնույն ժամանակ, ըստ աղբյուրների, Բուդանովը հնարավոր փոփոխության համար այնքան էլ ուրախ չէ։
Միեւնույն ժամանակ, ինքը՝ Ռեզնիկովը, «Украинская правда»-ին ասել է, որ «այս պաշտոնում իր գործունեությունը դադարեցնելու վերաբերյալ խոսակցություններ չեն եղել»։