News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Exit poll-ի տվյալների համաձայն՝ Կիպրոսի նախկին արտգործնախարար Նիկոս Խրիստոդուլիդիսը գլխավորում է Կիպրոսի նախագահական ընտրությունները, սակայն, ամենայն հավանականությամբ, բացարձակ մեծամասնություն չի ստանա եւ փետրվարի 12-ին կհայտնվի երկրորդ փուլում, հայտնում է Reuters լրատվական գործակալությունը։

Խրիստոդուլիդիսը, ով առաջադրվել է որպես անկախ թեկնածու, ստացել է ձայների 30,5-ից 33,5 տոկոսը: Իշխող պահպանողական «DISY» կուսակցության առաջնորդ Ավերոֆ Նեոֆիտուն եւ ձախակողմյան անկախ թեկնածու Անդրեաս Մավրոյանիսը հավաքել են ձայների 26,5-ից 29,5 տոկոսը, ըստ պետական ​​հեռարձակողի exit poll-ի, որը հիմնված է հարցվածների 76 տոկոսի պատասխանների հաշվարկի վրա:

Ավելի վաղ սոցհարցումները ցույց էին տվել նաեւ, որ երեք թեկնածուներից ոչ մեկը չի հավաքի ձայների կեսից ավելին, ինչը խոչընդոտ է առաջին փուլում հստակ հաղթանակ տանելու համար։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ