
Երբ հին եգիպտական բուրգերն ի սկզբանե կանգնեցվել են, ինչպես Գիզայում, այնպես էլ այլուր, դրանք այնքան էլ շագանակագույն չեն եղել, ինչպես այսօր:
Կրաքարե երեսպատումը բուրգերին տալիս էր հարթ, փայլեցված ավարտուն տեսք․ դրանք փայլում էին եգիպտական արեւի տակ:
Ըստ Շոտլանդիայի ազգային թանգարանների, որտեղ ներկայացված է կրաքարի բնօրինակ բլոկներից մեկը, շինարարները օգտագործել են մոտ 6,1 միլիոն տոննա կրաքար միայն Գիզայի Մեծ բուրգը կառուցելու համար: Մեծ բուրգը, որը նաեւ կոչվում է Քեոփսի բուրգ՝ ի պատիվ Խուֆուի փարավոնի։ Դրա երեսպատման քարերը հետագայում օգտագործվել են եգիպտական կառավարիչների օրոք այլ շինարարական աշխատանքների համար։
Կան ապացույցներ, որ երեսպատման քարերը սկսել են ապամոնտաժվել Թութանհամոնի օրոք (մոտ 1336-ից մինչեւ մ.թ.ա. 1327 թվականներին), եւ դա շարունակվել է մինչեւ մեր թվարկության 12-րդ դարը, բացատրում է եգիպտագետ Մարկ Լեհները։
Այսօր Գիզայի բուրգերը դեռեւս պահպանում են իրենց սկզբնական կրաքարե երեսպատումը:
Խաֆրեի բուրգը, որն անվանվել է Խաֆրե փարավոնի պատվին (մ.թ.ա. մոտ 2520-ից մինչեւ 2494 թվականները), իր գագաթի շուրջը երեսպատման քարերի մնացորդներ ունի, որոնք տպավորություն են թողնում, որ երկրորդ գագաթը սեպ է խրված առաջինի վրա։ Հին Եգիպտոսում այս բուրգը նաեւ կարմիր գրանիտե ծածկույթ ուներ ստորին մակարդակների շուրջ, գրում է եգիպտագետ Միրոսլավ Վերները իր «Բուրգերը. Եգիպտոսի պաշտամունքի հուշարձանների հնագիտության եւ պատմության» գրքում: Գիզայի երեք հիմնական բուրգերից երրորդը եւ ամենափոքրը՝ Մենկաուրեի բուրգը, որն անվանվել է ի պատիվ Մենկաուրե փարավոնի, ով կառավարել է մոտավորապես մ.թ.ա. 2490-ից մինչեւ 2472 թվականը, նաեւ կարմիր գրանիտե ծածկույթ ուներ իր ստորին շերտերի շուրջ:
Այսօր Գիզայի բուրգերի գագաթներին ոչինչ չկա, բայց ի սկզբանե դրանք ունեցել են թագի քարեր, որոնք կոչվում էին նաեւ բուրգեր, ծածկված ոսկու եւ արծաթի խառնուրդով:
Բուրգերի մեծ մասը ժամանակի ընթացքում անհեացել են, սակայն թանգարաններում պահպանվել են մի քանի օրինակներ, որոնց վրա փորագրված են կրոնական պատկերներ: