News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մարտ 29
USD
388.21
EUR
421.48
RUB
5.04
Տեսնել լրահոսը

2026 թվականից Ford-ը, ավելի քան 20 տարվա ընդմիջումից հետո, կրկին կներկայացվի «Formula 1»-ում՝ Oracle Red Bull Racing եւ Scuderia AlphaTauri թիմերի հետ համագործակցությամբ, որոնք կհամալրվեն Red Bull Ford Powertrains-ով, գրում է Motor-ը եւ հավելում, որ «Blue Oval»-ը ներկայացրել է մի շարք նոր մոդելներ։

Դրանք կներառեն բենզինային եւ էլեկտրական շարժիչներով ճանապարհային եւ մրցարշավային մեքենաներ: Ford-ի գործադիր տնօրեն Ջիմ Ֆարլին, ով բրենդի վերադարձը «Formula 1» համարել է «Ford Performance»-ի նոր դարաշրջանի սկիզբը, շնորհանդեսի ժամանակ հայտարարել է միանգամից երեք նոր մոդելի մասին։

Դրանցից առնվազն մեկը կհամալրվի ամբողջությամբ էլեկտրական շարժիչային համակարգով։ Ford-ը վերջին սերնդի Mustang սպորտային մեքենայի նոր մրցարշավային մոդիֆիկացիան կկատարի։ Ranger պիկապների շարքում կհայտնվի արտաճանապարհային լուրջ տարբերակ, իսկ էլեկտրական մեքենաների շարքում կհայտնվի F-150 Lightning էլեկտրական պիկապի նոր տարբերակը։

Շնորհանդեսի ընթացքում Mustang Mach-E 1400, Mustang Cobra Jet 1400, Pro Electric SuperVan եւ F-100 Eluminator մոդելների նախատիպերի կողքին ներկայացված է պիկապի խորհրդավոր տարբերակը։

Ներկայումս Ford F-150 Lightning-ի ամենահզոր սերիական տարբերակը երկշարժիչային մոդիֆիկացիան է՝ 571 ձիաուժ հզորությամբ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Toyota-ն ամերիկացուն նոր Highlander է նվիրել այն բանից հետո, երբ փոթորիկը ոչնչացրել է նրա հին մեքենան
Միլլերը, որն ասֆալտապատման բիզնես ունի, շատ է վարել 2006 թվականի իր մեքենան՝ օգտագործելով այն քարշակելու համար եւ որպես շարժական գրասենյակ․․․
Audi-ի նախկին գլխավոր տնօրենին ազատազրկում է սպառնում՝ դիզելային սկանդալում մասնակցության համար
Գերմանական օրենսդրության համաձայն՝ խարդախությունը պատժվում է մինչեւ 10 տարվա ազատազրկմամբ․․․
Ապրիլի 2-ից մայիսի 31-ը ավտոմեքենաների մաքսային գործառնությունները կարող են իրականացվել Արեւելյան մաքսատանը
Հաշվի առնելով պետական սահմանի Բագրատաշենի անցումային կետում...
Ներկայացվել է նորացված Hyundai Sonata սեդանը
Շատ բարելավումներ կան՝ փոխվել է օպտիկան, առջեւի թեւերի, կապոտի եւ բեռնախցիկի կափարիչի դրոշմումը․․․
Volkswagen-ը հայտարարել է նոր Multivan ավտոտնակի պրեմիերայի մասին
2024 թվականին տեսականին կհամալրվի Ford Transit-ի վրա հիմնված նորագույն Transporter-ով...
ԵՄ-ն եւ Գերմանիան համաձայնության են եկել ներքին այրման շարժիչներով ավտոմեքենաների ապագայի շուրջ
Եվրամիության անդամ երկրների նախնական առաջարկը ավտոմեքենաների համար ածխաթթու գազի արտանետումների նոր ստանդարտների վերաբերյալ հետաձգվել է․․․
Ամենաշատ