News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Այս տարի բելառուս զինծառայողները Ми-35М ուղղաթիռներ եւ Су-30СМ ինքնաթիռներ կստանան։ Այս մասին STV հեռուստաալիքի եթերում ասել է Բելառուսի Զինված ուժերի ռազմաօդային եւ հակաօդային պաշտպանության ուժերի հրամանատար Անդրեյ Լուկյանովիչը, փոխանցում է BelTA լրատվական գործակալությունը։

«Բելառուսում հակաօդային պաշտպանության մի ամբողջ համակարգ է ստեղծվել։ Կան նաեւ ենթահամակարգեր, ինչպիսին են տեսողական դիտակետերը եւ էլեկտրոնային պատերազմի ուժերն ու միջոցները։ Մենք հետեւում ենք բոլոր միտումներին եւ նորույթներին, որոնք ունեն մեր արեւմտյան գործընկերները, եւ ունենք ուժեր ու միջոցներ, որոնք ի վիճակի են պաշտպանել մեր օդային տարածքը», - ասել է Անդրեյ Լուկյանովիչը։

ՌՕՈՒ եւ ՀՕՊ զորքերի հրամանատարը նշել է, որ ընդամենը մի քանի շաբաթ առաջ Բելառուսը ստացել է նոր TOR-M2K մարտկոց, իսկ մոտ ապագայում ավիացիան կստանա Ми-35М ուղղաթիռներ։

«Մեր օդաչուներն արդեն վերապատրաստվել են այս տեխնիկան կիրառելու համար։ Բացի այդ, այս տարի նախատեսվում է Су-30СМ ինքնաթիռների գնում իրականացնել։ Իսկ մեր աերոտեխնիկական զորքերի համար մենք կստանանք բելառուսական արտադրության «Roza» ցածրադիր համալիրներ», - ասել է ՌՕՈւ եւ ՀՕՊ զորքերի հրամանատարը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ