News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 28
USD
388.29
EUR
420.21
RUB
5.07
Տեսնել լրահոսը

Լեհաստանը նախատեսում է 2023թ. մարտին էլեկտրոնային պատնեշ կառուցել ռուսաստանյան Կալինինգրադի մարզի սահմանին, տեղեկացրել է Polskie Radio-ն՝ հղում կատարելով երկրի սահմանապահ ծառայության մամուլի քարտուղար Աննա Միխալսկայի հայտարարությանը։

Նրա խոսքով՝ կապալառուն այժմ զբաղվում է նախագծի պատրաստմամբ, որը ներկայացվելու է սահմանապահների հաստատմանը։ Պատնեշը զբաղեցնելու է ցամաքային սահմանի 200 կիլոմետրը։ Միխալսկան նշել է, որ այն ունենալու է սարքերի եւ խցիկների համակարգեր, ինչի հաշվին սահմանը վերահսկվելու է անընդհատ՝ առանց այնտեղ գտնվելու անհրաժեշտության։

«Դրա շնորհիվ սպաները կկարողանան սահմանը հսկել սահմանամերձ պահպանության շտաբում։ Տեղեկությունները կուղարկվեն հսկման համակարգերից, իսկ այդ իրազեկումների ալգորիթմները կմշակվեն այնպես, որ սահմանապահը կարողանա արձագանքել միայն այն դեպքերում, երբ սահմանն իրոք փորձեն հատել մարդիկ, այլ ոչ թե կենդանիները», ասել է նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ