
Սիրիայի նախագահ Բաշար Ասադը երկրի կառավարության շտապ խորհրդակցություն է հրավիրել, որտեղ քննարկվում է երկրաշարժի պատճառած վնասի հարցը, տեղեկացրել է Սիրիայի նախագահի գրասենյակը։
«Նախագահ Բաշար Ասադը գլխավորում է նախարարների խորհրդի խորհրդակցությունը, որտեղ քննարկվում է երկրաշարժի պատճառած վնասի եւ անհրաժեշտ միջոցների հարցը»,- նշվել է գրասենյակի հայտարարությունում։
Սիրիայի առողջապահության նախարարության վերջին տվյալներով՝ երկրում երկրաշարժի զոհ է դարձել 111 մարդ, տուժել 516 հոգի։
7,4 մագնիտուդով երկրաշարժը տեղի է ունեցել Թուրքիայի Կահրամանմարաշ նահանգում, ժամը 04.17-ին, ավերածություններ են տեղի ունեցել մի շարք քաղաքներում։ Տեղեկացվել է նաեւ Սիրիայի մի քանի շրջաններում տեղի ունեցած ավերածությունների մասին, երկրաշարժը զգացվել է Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում։