News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 24
USD
388.33
EUR
422.31
RUB
5.1
Տեսնել լրահոսը

Ամերիկացի գործարար Իլոն Մասկը հայտարարել է, որ պատրաստ է Starlink տերմինալներ ուղարկել Թուրքիա, եթե դրանք անհրաժեշտ են երկրաշարժի հետեւանքները վերացնելու համար։ Այս մասին նա գրել է Թվիթերում։

Պատասխանելով սոցցանցի օգտատերերից մեկի այն հարցին, թե հնարավոր է արդյոք տերմինալներ ուղարկել փրկարարներին օգնելու համար, Մասկն ասել է, որ Starlink-ը դեռ չի ստացել Թուրքիայի իշխանությունների թույլտվությունը։

«SpaceX-ը պատրաստ է տերմինալներ ուղարկել, հենց որ դրա թույլտվությունն  ստացվի»,- գրել է նա։

Թուրքիայի ՆԳՆ-ի ղեկավար Սուլեյման Սոյլուն ավելի վաղ տեղեկացրել էր, որ հզոր երկրաշարժ է տեղի ունեցել փետրվարի 6-ին, որն զգացվել է երկրի 10 նահանգներում։ Սոյլուի խոսքով՝ հիմնական հարվածը եղել է Կահրամանմարաշ քաղաքում։ 7,4 մագնիտուդով երկրաշարժից հետո տեղի են ունեցել ոչ պակաս ուժգնությամբ 22 ցնցումներ, որոնցից վեցը՝ ավելի քան 6 մագնիտուդով։

Սոյլուն նաեւ տեղեկացրել է, որ Թուրիքայում այժմ հայտարարված է տագնապի ամենաբարձր մակարդակ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թուրքիայի Քահրամանմարաշ նահանգում 5,3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
Քահրամանմարաշ նահանգի Գոքսյուն շրջանում ժամը 12:19-ին 5,3 մագնիտուդով․․․
Արգենտինայի Ժուժույ նահանգում 6,4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
Ծառայությունը դրանք անվանել է միջին ուժգնության երկրաշարժ․․․
Իրանում 5,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
Իրանի հյուսիսում երկրաշարժ է գրանցվել...
Եթե անգամ մենք խաղաղության պայմանագիր ստորագրենք, դա երաշխիք չէ խաղաղության. ՔՊ-ական պատգամավոր
Մենք ժողովրդից ոչինչ չենք թաքցնում, ասում ենք այն, ինչ կա, ներկայացնում ենք այն...
Աֆղանստանում և Պակիստանում հզոր երկրաշարժ է տեղի ունեցել. ցնցումները զգացվել են մի շարք երկրներում
Պակիստանի օդերևութաբանական վարչությունը գրանցել է 6,8 մագնիտուդով երկրաշարժ՝ հայտնելով, որ էպիկենտրոնը գտնվել է Հինդուքուշ լեռնաշղթայում․․․
Էկվադորը արտակարգ դրություն է հայտարարել երկրաշարժից եւ վատ եղանակից ամենաշատ տուժած 14 նահանգներում
Բացի այդ, կառավարության տվյալներով՝ ավելի քան 20 մարդ է զոհվել հորդառատ անձրեւների հետեւանքով․․․
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ