News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 28
USD
388.53
EUR
418.37
RUB
5.08
Տեսնել լրահոսը

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ փետրվարի 3-6-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 97 դեպք, որոնցից 9-ը՝ նախկինում կատարված։

Մասնավորապես բացահայտել են մարմնական վնասվածք պատճառելու՝ 17, թմրամիջոցի հայտնաբերման՝ 16, անձնական ունեցվածքի գողության և ընտանեկան բռնության՝ 10-ական, խուլիգանության՝ 4, անձի առևանգման, խարդախության ու զենք-զինամթերքի առգրավման՝ 3-ական, կողոպուտի, բնակարանային գողության, յուրացնելու կամ վատնելու, հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառության և պաշտոնատար անձի ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելու՝ 2-ական, պետական-հասարակական ունեցվածքի գողության, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, սպանության սպառնալիքի, հոգեկան ներգործության, սառը զենքի հայտնաբերման, բռնություն գործադրելու հրապարակային կոչերի, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելու կամ քարոզելու, ինչպես նաև այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելու, ֆիզիկական ներգործության, ինքնավնասման, ապօրինի կերպով ողորկափող հրազեն, գազային, օդաճնշիչ, սառը կամ նետողական զենք կրելու և բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 7 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 1 հետախուզվող։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 1 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 7, բնակարանային գողության և դրամանենգության 1-ական դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 29 պատահար. 2 մարդ զոհվել է, 42-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեկ օրում բացահայտվել է 55 հանցագործության դեպք. Գրանցվել է 11 ավտովթար. զոհվել է 1, վիրավորվել 13 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի...
Սաուդյան Արաբիայում ավտոբուսի վթարի հետեւանքով առնվազն 20 մարդ է զոհվել
Հեռուստաալիքի տվյալներով՝ վթարը տեղի է ունեցել արգելակի անսարքության պատճառով․․․
«Լապտերիկ» մանկապարտեզի տնօրենը իր ծանոթներին, այդ թվում հղի հարսին կեղծ գրանցել է աշխատանքի.Նախաքննությունն ավարտվել է
Ավարտվել է «Լապտերիկ մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի տնօրենի կողմից առերևույթ խարդախություն, հափշտակություն կատարելու և կաշառք ստանալու վարույթի նախաքննությունը...
«Նոր Զովք»-ի գործով մեղադրյալ Վլադիմիր Սարգսյանին կալանավորելու որոշումը Վերաքննիչ դատարանը թողել է անփոփոխ
«Նոր Զովք» ՍՊԸ-ի գործով մեղադրյալ Վլադիմիր Սարգսյանի նկատմամբ…
Արշակունյաց պողոտայում բախվել են «Kia Forte»-ն եւ «Nissan Altima»-ն
Մարտի 27-ին, ժամը 16։38-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն...
Տղամարդուն թութակի ցուցմունքներից հետո ցմահ ազատազրկման են դատապարտել. India Today
Արդյունքում Շարման սկսել է թվարկել նրանց անունները, ովքեր, իր կարծիքով, կարող էին հանցագործություն կատարել․․․
Ամենաշատ