News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 01
USD
388.48
EUR
422.28
RUB
5.02
Տեսնել լրահոսը

Թուրքիայի Մարաշի Փազարջըքի շրջանում փետրվարի 6–ի վաղ առավոտյան տեղի ունեցած հզոր երկրաշարժի հետ կապված մասնագետները հանդես են եկել մեկնաբանություններով։

Թուրքական Cumhuriyet–ի փոխանցմամբ՝  թուրք սեյսմոլոգ Նաջի Գյորուրը հայտնել է, որ տարածաշրջանում վերջին 500 տարվա մեջ նման ուժեղ ցնցում չի եղել։ Նա շեշտել է, որ բազմաթիվ զգուշացումներ է արել սպասվող ուժեղ երկրաշարժի մասին, սակայն իրեն լսողներ չեն եղել։ Ըստ նրա, հնարավոր են ուժեղ հետցնցումներ, ուստի վթարված շենքերում ապրողները պետք է լքեն իրենց տները։

Նշենք, որ փետրվարի 6-ի առավոտյան, Թուրքիայի Մարաշ քաղաքի մոտակայքում գտնվող Փազարջըքի շրջանում, տեղի ժամանակով 04:17–ին 7.4 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։ Հետցնցումները կազմել են գրեթե 42 անգամ, որոնցից ամենաուժեղը 6.6 մագնիտուդով։

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժից վերջին տվյալներով զոհվել է 284, վիրավորվել՝ 2328 մարդ:


!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պոլսո հայոց պատրիարքարանը նոր տներ կտա երկրաշարժից տուժած հայերին
Երկրաշարժի հետևանքով հայկական...
Թուրքիայում երկրաշարժից 49 օր անց փլատակների տակից դուրս են բերել ողջ կատվի
Մնալով առանց տանիքի՝ թրքուհին եւս մոտ 40 օր ապրել է իր տան ավերակների մոտ՝ հուսալով, որ կատուն ողջ է մնացել․․․
Հոկտեմբերին Հայաստանը կհյուրընկալի միջազգային փրկարարական լայնամասշտաբ վարժանք
Մարտի 29-31-ը Երեւանում անցկացվում է վարժանքի պլանավորման հիմնական համաժողովը, որին մասնակցում են Եվրոպական միության ներկայացուցիչները...
Ճապոնիայում երկրաշարժ է տեղի ունեցել
Ցունամիի վտանգ չկա․․․
Թուրքիայում ավերիչ երկրաշարժերից հետո թութակների պահանջարկը 10 անգամ աճել է
Թռչունները նախօրոք զգում են ստորգետնյա ցնցումները․․․
Թուրքիայի կենտրոնական հատվածում 4,7 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
Երկրաշարժի օջախը գտնվել է 2 կմ խորության վրա․․․
Ամենաշատ