Հալեպում ավերիչ երկրաշարժի հետևանքով մահացել են հալեպահայեր մայր և որդի Միրնա եւ Ալպեր Թենքեճյանները։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Հալեպում «Ռադիո երազ» կայանի տնօրեն Ռուբեն Գեւորգյանը։
«Ընտանիքի դստերը փլատակներից հանել են եւ հոսպիտալացրել, հորից տեղեկություններ չունեմ։ Նրանք «Ազիզիյե» հայաշատ շրջանի բնակավայրից են»,- նշեց նա։
Նշվում է, որ Ալպեր Թենեքեճյանը Հալէպի ՀԲԸՄ-ի Լազար Նաջարյան-Գյուլբենկյան վարժարանի սան էր, ՀԵԸ-ի բասկետբոլի խմբի անդամ։
Նշենք, որ 7,4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայի Կահրամանմարաշ նահանգում, ժամը 04.17-ին, ավերածություններ են տեղի ունեցել մի շարք քաղաքներում։ Տեղեկացվել է նաեւ Սիրիայի մի քանի շրջաններում տեղի ունեցած ավերածությունների մասին, երկրաշարժը զգացվել է Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում։ Զոհերի թիվը ՍԻրայում հասել է 237-ի, իսկ Թուրքիայում՝ 284-ի:
- Սիրիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 237-ի
- Թուրքիայում երկրաշարժից հետո մահացել է 284, վնասվածքներ ստացել 2 383 մարդ