News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 01
USD
388.48
EUR
422.28
RUB
5.02
Տեսնել լրահոսը

Շրջափակման 57-րդ օրը Արցախի կառավարության տեղեկագիրը նոր տվյալներ է հրապարակել.

Ինչպես հայտնում են Արցախի Հանրապետության  պետական եկամուտների կոմիտեից, նախնական տվյալներով 2023 թվականի հունվար ամսվա ընթացքում ԱՀ պետական բյուջե է մուտքագրվել 1902.3 մլն դրամ հարկային եկամուտներ և տուրքեր, որը պլանավորված 2800.0 մլն դրամ ցուցանիշի համեմատ թերակատարվել է 32.1 տոկոսով, իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ 28.5 տոկոսով:

Պլանային առաջադրանքի և նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ թերակատարումները պայմանավորված են 2022 թ. դեկտեմբերի 12-ից Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության շրջափակման հետևանքով տնտեսությունում ստեղծված իրավիճակով, մասնավորապես, մի շարք հարկ վճարողների գործունեության դադարեցմամբ, որի հետևանքով իրացման շրջանառություն և դրան համարժեք հարկային պարտավորություններ վերջիններիս մոտ չեն առաջացել և ըստ այդմ բյուջե չեն մուտքագրվել:

Ըստ Արցախի կառավարության թարմացված վիճակագրության՝

Ստեղծված տնտեսական բարդ իրավիճակի պատճառով նախնականորեն առնվազն 5100 մարդ կորցրել է աշխատանքը և եկամտի աղբյուրը։

Ավելի քան 22400 տոննա կենսական նշանակության ապրանքներ կմատակարարվեին Արցախ, եթե չլիներ շրջափակումը, որի ընթացքում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ՌԴ խաղաղապահ զորակազմի կողմից մատակարարվել է դրա միայն չնչին մասը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Խորհրդարանական ընդդիմությունը Արցախի պատգամավորների հետ քննարկել է Արցախում ստեղծված իրավիճակը
Տեղի է ունեցել հեռավար քննարկում Արցախի Ազգային ժողովի պատգամավորների հետ...
Ադրբեջանը դժգոհ է Ֆրանսիայից Արցախին մարդասիրական օգնություն ցուցաբերելու պատրաստակամության համար
Ադրբեջանի ԱԳՆ-ն սադրանք է անվանել Վոկեի հայտարարությունը․․․
Ստեփանակերտում սովորող ուսանողները զրկված են Շուշիի շրջանի գյուղերում ապրող ծնողներին այցելելու հնարավորությունից
Արցախի արտակարգ ծառայություններն ի վիճակի չեն գյուղացիներին անհրաժեշտ եւ ժամանակին օգնություն ցուցաբերել...
Ալիեւը մտահոգված է, որ 44-օրյա պատերազմի երեք բացառիկ պայմաններն այլեւս չկան․ ֆրանսիացի փորձագետ
Ալիեւը ցանկանում է լուծել Ղարաբաղի հարցը, ուզում է, որ ոչ ոք չխոսի այս խնդրի, Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի մասին․․․
ԱԽ քարտուղարը լիտվացի գործընկերներին է ներկայացրել Հայաստանի և ԼՂ-ի շուրջ ստեղծված անվտանգային միջավայրը
Լիտվացի գործընկերներն իրենց պատրաստակամությունն են հայտնել Հայաստանին անվտանգային հարցերով, հատկապես՝ կիբերանվտանգության ոլորտում աջակցելու...
Արցախի ԱԳ նախարարն ու Լորան Վոքիեն քննարկել են Արցախի շուրջ ստեղծված իրավիճակը, հետագա անելիքները
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանը մարտի 31-ին Հայաստանի Հանրապետությունում ԱՀ մշտական…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ