News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ԱՄՆ պետդեպարտամենտը մտադիր է 125 հազար դոլար հատկացնել Վրաստանի հետագա «արեւմտյան ինտեգրման» եւ «դեմոկրատական զարգացման» ծրագրի իրականացմանը։

«Ծրագիրը թույլ է տալիս անհատական դրամաշնորհներ հատկացնել Վրաստանի քաղաքացիներին, որոնք Միացյալ Նահանգների կառավարության փոխանակման ծրագրերի շրջանավարտներ են»,- նշվել է փաստաթղթում։

Նշվել է, որ ուղղությունների ցանկում, որոնց վրա աշխատելու են ֆինանսավորումն ստացողները, տեղ են գտել անկախ ԶԼՄ-ների զարգացումը, կիբեռանվտանգության ապահովումն ու կթությունն  այդ ոլորտում, տնտեսական աճին աջակցելը, գենդերային հավասարության խրախուսումը եւ այլն։

Մեկ դրամաշնորհի առավելագույն չափը չպետք է գերազանցի 20 հազար դոլարը։ Իսկ ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 125 հազար դոլար։ Փաստաթղթում ընդգծվել է, որ միջոցներ ստանալու հայտ կարող են ներկայացնել միայն ԱՄՆ փոխանակման ծրագրերից ֆինանսավորված շրջանավարտները։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ