News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 28
USD
388.53
EUR
418.37
RUB
5.08
Տեսնել լրահոսը


Վերջին երեք տարիներին դաշնակցական երիտասարդն այնտեղ էր, որտեղ կար պայքար՝ պատերազմի դաշտից մինչեւ Երեւանի փողոցներում ցույցեր, մինչեւ աշխարհում տարբեր դեսպանատների առջեւ ցույցեր: Այս մասին, այսօր՝ փետրվարի 6-ին, Երեւանում ՀՅԴ Երիտասարդականի Համաշխարհային համագումարի բացման ժամանակ իր խոսքում նշեց ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության կենտրոնական վարչության ատենապետ Գոռ Սարգսյանը:

«Բնականաբար, հալածվել ենք: Հալածվել ենք թուրքերի կողմից, Հայաստանում գործող ապազգային, թուրքական շահը հետապնդող իշխանությունների կողմից: Հայրենիքի մեջ բանտարկվել ենք, իսկ ում չեն կարողացել բանտարկել, թույլ չեն տալիս հայրենիք գալ: Բնականաբար, մեզ այդ ճնշումներով չեն կարող հետ պահել հայրենիքի, Արցախի  համար մղվող պայքարից:

Մենք որպես դաշնակցական երիտասարդներ, գործ ունենք անելու այս իրավիճակում, ցույց տալու այս իշխանություններին, մեր թշնամիներին, որ չենք համակերպվելու այս իրականության հետ: Մեզնից ավագ սերունդը 1990-կաններին գործեց, հարկ եղած դեպքում զոհվեց հանուն Արցախի եւ ազատագրեց Արցախը:

Եթե այս համագումարը լիներ երեք տարի առաջ, բազմաթիվ մեր ընկերներ այստեղ ներկա կլինեին, որոնք իրենց կյանքը զոհեցին 44-օրյա պատերազմի ժամանակ: Ուստի մենք պարտք ունենք նրանց գործը շարունակելու, պարտք ունենք ցույց տալու, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում»,-ասաց նա:

Նշենք, որ Երևանում այսօր մեկնարկել է ՀՅԴ Երիտասարդականի Համաշխարհային համագումարը: Մինչ ելույթները համագումարի մասնակիցները հոտնկյաս ունկնդրել են Հայաստանի, Արցախի օրհներգները, ՀՅԴ քայլերգը, ապա մեկ րոպե լռությամբ հարգել հայրենիքի պաշտպանության գործում, բոլոր ժամանակներում ազգային ազատագրական պայքարում զոհվածների հիշատակը։

Համագումարը իր մեջ ներառում  ու համախմբում է ավելի քան 15 երկրների ՀՅԴ երիտասարդական եւ ուսանողական 33 կազմակերպություններ: Այն նպատակ ունի քննարկելու եւ համադրելու առաջիկա քառամյա գործունեության աշխատանքները: Այն կշարունակվի մինչև փետրվարի 10-ը։ Համագումարի շրջանակում միջոցառումներ տեղի կունենան նաև Սյունիքում։ Այս տարի լրանում է ՀՅԴ երիտասարդականի 90-ամյակը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանա-ղարաբաղյան խնդրի կարգավորման հարցերը պետք է քննարկվեն միջազգայնորեն ճանաչված բանակցային ձևաչափում.Արցախի ԱԳՆ
եկնաբանություն Արցախի Հանրապետության ներկայացուցիչների հետ հանդիպում անցկացնելու Ադրբեջանի առաջարկության վերաբերյալ…
Շվեդիա-Ադրբեջան խաղին Ադրբեջանի հավաքականի մարզիչի օգնականը քաշքշել է Արցախի դրոշը, փորձել հարվածել հայերից մեկին
1 րոպե հետո հայտնվեց մեր մոտ եւ փորձեց Արցախի դրոշը քաշքշել, եւ փորձեց հարվածել երիտասարդներից մեկին, հնչեցրեց...
ԿԽՄԿ-ի միջնորդությամբ Արցախից 14 բուժառու է տեղափոխվել Հայաստան, 11-ը վերադարձել է Արցախ
«Արևիկ» բուժմիավորումում 5 երեխա գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքում…
Կանադայի ԱԳ նախարար Մելանի Ժոլին կոչ է արել Ադրբեջանին բացել Լաչինի միջանցքը
Մելանի Ժոլին շեշտել է, որ պետք է վիճակի՝ էլ ավելի վատթարացման դեմն առնել...
«Միջազգային դերակատարները սահմանափակվում են դեկլարատիվ հայտարարություններով». Արցախի ԱԽ նիստ է տեղի ունեցել
Հանրապետության նախագահը տվել է մի շարք հանձնարարականներ լիազոր մարմիններին…
Սարգիս Խանդանյանը Չեխիայի ԱԳՆ պաշտոնյային է ներկայացրել իրավիճակը Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում
Յարոսլավ Կուրֆյուրստը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության եւ խոսքերի համար: Նա նույնպես կարեւորել է երկու երկրների միջեւ...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ