
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Արեւմուտքը կֆինանսավորի բելառուսական ընդդիմությանն արտերկրում արմատական բնույթի միջոցառումների համար, այդ թվում՝ նախագահի տապալման եւ սպանության։
«Հիմա նրանք փող չունեն։ Արեւմուտքը կֆինանսավորի միայն կոնկրետ միջոցառումներ, գերադասելի է արմատական բնույթի եւ նույնիսկ ոչ 2020 թվականի մակարդակի․ նախագահի, պաշտոնյաների տապալում, սպանություն։ Այսինքն նրանք, ովքեր խանգարում են, բոլորին վերացնել։ Դրա համար Արեւմուտքը կֆինանսավորի», - երկուշաբթի ասել է Լուկաշենկոն։
Լուկաշենկոն հավելել է, որ արտերկրում ընդդիմությունը ցուցադրում է Բելառուսում սադրանքներ իրականացնելու իր վճռականությունը ՝ ընդհուպ մինչեւ ահաբեկչություններ։