
Լեհական բանակը կհամալրվի երկու նոր դիվիզիաներով՝ ի լրացումն արդեն գոյություն ունեցող չորս դիվիզիաների, դրանցից մեկը կձեւավորվի երկրի արեւելքում։ Sieci-ին տված հարցազրույցում այս մասին ասել է փոխվարչապետ, ազգային պաշտպանության նախարար Մարիուշ Բլաշչակը։
«Բանակն առնվազն 300 հազար է, այդ թվում՝ տարածքային պաշտպանության ուժերի 50 հազար զինծառայող։ Հազար K2 տանկ եւ 366 Abrams: Վեց դիվիզիա, որոնցից չորսն արդեն կան»,- ասել է Բլաշչակը։ Սակայն նա չի նշել նոր դիվիզիաների տեղծման ժամկետները։
Բլաշչակը բացատրել է, որ նոր դիվիզիաներից մեկը կստեղծվի Պոդլասկի վոյեվոդությունում՝ երկրի արեւելքում։
Միաժամանակ նա խոստացել է ամերիկյան տանկերից «անանցանելի պատնեշ» ստեղծել Բրեստի ուղղությամբ։