News
Լրահոս
News
Շաբաթ
Մարտ 25
USD
388.07
EUR
416.17
RUB
5.07
Տեսնել լրահոսը

Փետրվարի 2-ի առավոտյան ոստիկանություն է զանգել Այնթապ գյուղի մի բնակիչ և հայտնել, որ 13-րդ փողոցի 13-րդ նրբանցքի իր տնից գողություն են արել:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ hաղորդումը փոխանցվել է ոստիկանության Մասիսի բաժին, որտեղից էլ օպերատիվ խումբը մեկնել է Այնթապ: Պարզվել է, որ գիշերը տեխնիկական միջոցների գործադրմամբ դուռը բացել, մտել են կիսակառույց շինություն և գողացել գազի կաթսա, ջեռուցման 35 մարտկոց և ջեռուցման պանելային երեք մարտկոց՝ պատճառելով մոտ 890 հազար դրամի վնաս:

Փաստի առթիվ Մասիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, իրականացվել են անհրաժեշտ գործողություններ: Իսկ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ստացած տվյալը Մասիսի քրեական հետախույզներն իրացրին փետրվարի 4-ին: Գողությունը կատարելու կասկածանքով բաժին հրավիրվեց Երևանի Վանցյան փողոցի բնակիչ, 29-ամյա մի երիտասարդ: Նա ոչ միայն հայտնեց, որ գողությունն ինքն է արել, այլև ներկայացրեց գողոնը։ Դեպքի հանգամանքները նախաքննությամբ պարզվում են:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բեյրութում դժգոհ ավանդատուները անկարգություններ են կազմակերպել Կենտրոնական բանկի շենքի մոտ
Ցուցարարներն անվադողեր են այրում եւ ճայթուկներ նետում հաստատության ուղղությամբ․․․
2022-ին Ֆրանսիայի հրապարակում մահացած տղամարդու հետ կապ ունեցած անձի «Օպելի» անվադողում մեծաքանակ թմրամիջոցներ են գտել
Մնացած մասով, այդ թվում՝ թմրամիջոցների, նաև Ֆրանսիայի հրապարակում քաղաքացու մահվան պատճառ դարձած թմրամիջոցների ձեռքբերման, հնարավոր այլ...
Պերուում ժայռից ավտոբուսի ընկնելու հետեւանքով առնվազն 6 մարդ  զոհվել է, 11-ը՝ վիրավորվել
Լիմայից ընթացող ավտոբուսը ընկել է Անկաշ նահանգում 70 մետր խորությամբ անդունդը․․․
Երկու ամսում՝ 119 հանցագործության բացահայտում, 30184 արձանագրություն․ պարեկային ծառայության արդյունքները 4 մարզերում
Հունվարի 21-ից պարեկային ծառայությունը մեկնարկեց հանրապետության ևս չորս...
Բացահայտվել են կաշառքի դիմաց վարորդական վկայականներ ստանալու դեպքեր. Հակակոռուպցիոն կոմիտե
23.03.2023թ.-ին Է. Խ.-ին մեղադրանք է ներկայացվել արարքի կատարման պահին…
Ապօրինի անտառահատումների արդյունքում պետությանը պատճառվել է 5 մլն դրամի վնաս. Դատախազություն
Դատախազը հայցադիմումով պահանջում է վերականգնել պատճառված վնասը...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ