News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Արցախի Հանրապետության պետական նախարար Ռուբեն Վարդանյանը առցանց հանդիպում է ունեցել հայաստանյան բուհերում սովորող արցախցի ուսանողների հետ: Հանդիպմանը մասնակցել է նաև ԱՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնակատար Հասմիկ Մինասյանը։

Ռուբեն Վարդանյանը նշել է, որ մի քանի պատճառով է նախաձեռնել այս հանդիպումը. « Ես համարում եմ, որ 21-րդ դարում կրթության ոլորտն է ամենամեծ փոփոխությունը բերելու, կրթությամբ է որոշվելու երկրի հաջողված լինելը։ Դրա համար առաջին հերթին պետք է հստակ գիտակցել, որ գիտելիքն ավելի կարևոր է, քան դիպլոմը»։

Պետնախարարը նշել է, որ շրջափակման այս իրավիճակում արցախցի ուսանողներն ակամա դարձել են Արցախի դեսպանները Հայաստանում և ցանկալի է, որ ավելի ակտիվ ներկայացնեն Արցախի շահերը, ավելի լսելի դարձնեն Արցախի ձայնը, իրենց ընկերների հետ ավելի շատ ներգրավված լինեն  Արցախին վերաբերող միջոցառումներում: Պետնախարարը կարևոր է համարել նաև Արցախից դուրս ստացած կրթությունն ու գիտելիքները ի նպաստ Արցախի օգտագործելը:

Նա անդրադարձել է նաև աշխատաշուկային համապատասխան մասնագիտության ընտրությանը և այս հարցում կարևոր է համարել պետական պատվերի ճիշտ ձևակերպումը․ «Այս ճգնաժամը ցույց տվեց, թե որքան է կարևոր գյուղատնտեսությունն Արցախի համար։ Մինչդեռ ձեզնից ընդամենը երեքն են Ագրարային համալսարանի ուսանող։ Սա չի արտացոլում աշխատանքի առաջարկն ու պահանջարկը: Պետք է կարողանանք գործընթացն այնպես կազմակերպել, որպեսզի կրթություն ստացած երիտասարդները պահանջված մասնագետներ դառնան»։

Նա նկատել է, որ հիմա, երբ հիբրիդային պատերազմ է ընթանում, յուրաքանչյուրն իր տեղում պետք է դառնա հայրենիքի զինվորը: «Մեր հայրենիքը շատ մեծ վտանգի առաջ է կանգնած, և մեր սիրո ու պատասխանատվության զգացումը հիմա շատ կարևոր է: Դա պետք է դրսևորվի ամենօրյա աշխատանքով: Դրա համար ուզում եմ հասկանաք, որ դուք մեզ շատ եք պետք որպես հաջողված, տաղանդավոր ուսանողներ, որոնց ամբողջ կյանքն առջևում է,-ասել է պետնախարարը: -Որպես մարդ, ով 17 տարեկանում գնացել է Մոսկվա սովորելու, ասեմ, որ այս զգացողությունը միանգամից չի գալիս: Դա գալիս է այն ժամանակ, երբ գիտակցում ես, թե ինչու ես աշխարհ եկել, ով ես դու, ինչպես ես մտածում քո ընտանիքի և քո երկրի մասին: Դա մեծ երջանկություն է, երբ քո մեջ զգում ես այդ սերն ու ուժը  հայրենիքի նկատմամբ: Երբ դա չունես, դա մեծ թուլություն է հենց քեզ համար, ոչ թե քո հայրենիքի համար: Ես հուսով եմ, որ ունենալու եք այդ զգացողությունը, որ դուք ոչ միայն հայ եք, այլ նաև արցախցի, և պարտավոր եք ամեն ինչ անել, որ Արցախը հաջողված, երջանիկ, հայկական լինի»:

Առցանց հանդիպման ընթացքում պետնախարար Ռուբեն Վարդանյանը, ԱՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնակատար Հասմիկ Մինասյանը պատասխանել են նաև ուսանողների բազմաթիվ հարցերին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եթե կա մեկը, որ չի օժանդակում Հայաստանի անվտանգությանը, դա Ռուսաստանն է. Օլիվիե Դըկոտինյի
Այն, ինչ ես տեսնում եմ վերջին տարիներին, այն է, որ երբ Հայաստանը օգնության…
Հայաստանը 2023թ-ին փորձում էր ուշադրության կենտրոնում պահել Լեռնային Ղարաբաղի շրջափակման հարցը. ԱԳՆ
Արտգործնախարարը հավելեց, որ ՄԱԿ-ի մակարդակով հաղորդագրություններ ու նամակներ են հրապարակվել...
Բուենոս Այրեսի խորհրդարանն ընդունեց Ադրբեջանի կողմից ԼՂ-ի դեմ իրականացրած գործողությունները դատապարտող հայտարարություն
Հանրապետության կողմից հրադադարի համաձայնությունը խախտող…
Ադրբեջանը օկուպացրել է Հայաստանի 200 քառակուսի կմ տարածք. Ռուբինյանը ելույթ է ունեցել Բիշքեկում
Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ լայնածավալ ռազմական գործողությունների, ինչպես նաև Ադրբեջանի կողմից վերջին երեք տարիների...
Ադրբեջանը պետք է ապահովի ԼՂ հայերի՝ իրենց տներում արժանապատիվ ապրելու իրավունքը․ ԵԽ նախարարների կոմիտեի հայտարարությունը
Ադրբեջանը պետք է ապահովի Ղարաբաղի հայերի մարդու իրավունքները, հիմնարար ազատությունները և անվտանգությունը՝ ներառյալ…
ՄԱԿ. Էթնիկ հայերի զանգվածային տեղահանումը կապված է Ադրբեջանի ռազմական գործողության և 9-ամսյա շրջափակման հետ
Նրանց զեկույցում իրավացիորեն նշվում է այն տառապանքը, որը պետք է պատճառեր այս փորձը...
Ամենաշատ