
Թուրքիայի որոշ շրջաններում երկրաշարժի պատճառով համացանցի խափանումներ են սկսվել։ Այս մասին են վկայում NetBlocks կազմակերպության տվյալները, որը հետեւում է կիբերանվտանգությանը եւ համացանցի աշխպատանքին։
«7,8 մագնիտուդով երկրաշարժը հանգեցրել է Թուրքիայի հարավային որոշ շրջաններում էլեկտրաէներգիայի եւ համացանցի խափանումներին», - նշել են ծառայությունում: