News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 28
USD
388.53
EUR
418.37
RUB
5.08
Տեսնել լրահոսը

Լատինական Ամերիկայի երկնքում նկատված օդապարիկը իսկապես պատկանում է Չինաստանին, այն քաղաքացիական է եւ շեղվել է իր ուղղությունից, երկուշաբթի հայտնում է չինական Global Times հրատարակությունը։

«Լատինական Ամերիկայի երկնքում նկատված օդապարիկը քաղաքացիական նշանակության է։ Այն լրջորեն շեղվել է ծրագրված երթուղուց եւ շեղվել է իր ուղղությունից Լատինական Ամերիկայի եւ Կարիբյան ծովի երկնքում», -հայտնել է Չինաստանի ԱԳՆ-ն։

Անցյալ շաբաթ մեկ այլ օդապարիկ էր նկատվել ԱՄՆ-ի երկնքում։ Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտնել էր, որ օդապարիկը, քաղաքացիական է, որն օգտագործվում է գիտական, հիմնականում օդերեւութաբանական նպատակներով, այն շեղվել է իր ընթացքից եւ մտել ԱՄՆ-ի օդային տարածք: Չինաստանը ներողություն էր խնդրել «օդապարիկի՝ ԱՄՆ օդային տարածք ոչ միտումնավոր մուտքի» համար։ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը օդապարիկի միջադեպից հետո հետաձգել էր փետրվարի 5-6-ը Չինաստան նախատեսված այցը։ Արդյունքում ամերիկացի զինվորականները խոցել էին իրենց տարածքով թռչող օդապարիկը։

Այնուհետ Պենտագոնը հայտարարել էր, որ հայտանբերել են եւս մեկ օդապարիկ՝ այս անգամ Լատինական Ամերիկայի երկնքում: ԱՄՆ-ն այն որակել էր որպես հետախուզական:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայտնի է դարձել Երկրի վրա աստղակերպի հավանական անկման մասին 2046 թվականին
DW 2023՝ ահա թե ինչպես են անվանել փետրվարի 28-ին նկատված եւ Չելյաբինսկի երկնաքարից երկու անգամ մեծ օբյեկտը․․․
Ճապոնիայում ձախողվել է H3 հրթիռի արձակումը. հրթիռը ոչնչացվել է
Ընդհատվել է H3 հրթիռի արձակումը Ճապոնիայում...
Ամերիկացիները որոշել են տիեզերք ուղարկել Ռեյգանի, Քենեդու եւ Վաշինգտոնի մազերը
«Հիշատակի թռիչքը» պատվիրատուին արժենում է մոտ 12,5 հազար դոլար․․․
Ճապոնիայում 29 տարում առաջին անգամ կրիչ հրթիռի արձակումն անհաջողության է մատնվել
H3 հրթիռը չի կարողացել անջատվել մեկնակետից...
Ռուսաստանը կարող է Իրանին արբանյակների «ոչ մեծ տիրաժ» մատակարարել
Մենք վատ կապեր չունենք Իրանի հետ․․․
ՌԴ ՊՆ-ի  համար կստեղծվի Երկրի բոլոր եղանակների համար նախատեսված զոնդավորման արբանյակային համակարգ. Շոյգու
Շոյգուն պարզաբանել է, որ այս համակարգը կնպաստի զորքերի արդյունավետության բարձրացմանը․․․
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ