News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մարտ 27
USD
388.53
EUR
418.37
RUB
5.08
Տեսնել լրահոսը

Արդարադատության նախարարի տեղակալ Լևոն Բալյանն ու Գլխավոր հարկադիր կատարող Արսեն Մնացականյանը ներկայացրել են Ծառայության ղեկավարի նորանշանակ տեղակալներ Վահե Մովսիսյանին և Հրանտ Աբազյանին։

ԱՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ շորհավորելով նորանշանակ տեղակալներին՝ նախարարի տեղակալը նշել է, որ Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում նրանց երկարամյա փորձն ու ներուժը կնպաստեն Ծառայության հետագա զարգացմանն ու արդյունավետության ապահովմանը։ Լևոն Բալյանը նշել է, որ նրանցից սպասելիքները մեծ են Ծառայության բարեփոխումների իրականացման ճանապարհին։

Գլխավոր հարկադիր կատարողը ևս շնորհավորել է նորանշանակ տեղակալներին՝ կարևորել նրանց փորձը հարկադիր կատարման ոլորտում, անցած ճանապարհն ու դրսևորած վարքագիծը և հույս հայտնել, որ վերջիններիս ամրակցված բաժինների համակարգումը կիրականացնեն ըստ պատշաճի՝ ապահովելով բաժինների արդյունավետ ու համակարգված աշխատանքը։

Տպել
Ամենաշատ