News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Նոր Զելանդիայի վարչապետ Քրիս Հիփքինսին՝ Ազգային տոնի առթիվ: Ուղերձում նշված է.

«Ձերդ գերազանցություն,

Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից շնորհավորում եմ Ձեզ և Նոր Զելանդիայի բարեկամ ժողովրդին Ազգային տոնի կապակցությամբ՝ մաղթելով բարօրություն և հետագա առաջընթաց:

Հայաստանը կարևորում է Նոր Զելանդիայի հետ բարեկամական հարաբերությունների խորացումը բոլոր ոլորտներում՝ հիմնված մեր կառավարությունների և ժողովուրդների ընդհանուր ժողովրդավարական արժեքների վրա:

Լիահույս եմ, որ առաջիկայում կկարողանանք երկկողմ միջպետական հարաբերությունները բարձրացնել որակական նոր մակարդակի՝ ի շահ մեր բարեկամ ժողովուրդների»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ