
Թուրքիայում եւ Սիրիայում տեղի ունեցած հզոր երկրաշարժի ցնցումները զգացվել են նույնիսկ Գրենլանդիայում, հայտնում է «Ֆրանս Պրեսը»՝ հղում անելով Դանիայի երկրաբանական ինստիտուտին։
«Թուրքիայում տեղի ունեցված ուժգին երկրաշարժերը հստակ գրանցվել են Դանիայի եւ Գրենլանդիայի սեյսմոգրաֆների վրա»,- գործակալությանը հայտնել է սեյսմոլոգ Թինա Լարսենը։
Բազմաթիվ երկրների իշխանությունները արդեն աջակցություն են հայտնել Թուրքիայում եւ Սիրիայում երկրաշարժից տուժածներին եւ հայտարարել այնտեղ փրկարարներ ուղարկելու պատրաստակամության մասին։